Տավուշի մարզում մարզպետի նախաձեռնած Ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի մասնակցությամբ խորհրդակցությունն ավարտվեց: Խորհրդակցությունից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ խորհրդակցությանը մասնակցել են մարզի գրեթե բոլոր համայնքների ղեկավարները. «Ունեցել ենք շատ անկաշկանդ ու բովանդակային զրույց, որպեսզի հասկանանք խնդիրները և այն, թե ինչպես կարող ենք դրանք լուծել»: ԱԱԾ տնօրենն ասաց, որ Տավուշի մարզն իր անտառներով բացառիկ մարզ է, դրանք կարող են օգտագործվել ավելի արդյունավետ, քան՝ որպես փայտանյութ. «Տավուշի մարզի անտառները կարող են լինել զբոսաշրջության համար բացառիկ տարածքներ: Կառավարությունն արդեն նախատեսել է փոփոխություններ անտառային օրենսգրքում, որպեսզի թույլատրի ազգաբնակչությանն անտառի տարածքում կազմակերպել հանգստի գոտիներ և զբոսաշրջային տարածքներ»: Վանեցյանը մանրամասների մեջ չմտավ՝ նշելով, որ դա տարբերակներից մեկն է. «Երկրորդ տարբերակը, որը քննարկվեց և բոլորի կողմից ընդունելի է հետևյալն է՝ որպեսզի փափուկ փայտը, որը քաղաքացիներն օգտագործում են տունը ջեռուցելու համար, հասնի իրական հասցեատերերին, առաջարկվեց, որ պետությունը կարգավորի այդ փայտը հավաքելու պրոցեսը: Այսինքն, քաղաքացիները չեն մտնելու անտառ, փափուկ փայտը հավաքելու է պետությունը, հանի անտառից դուրս ու համայնքների ղեկավարների միջոցով այն բաժանվի քաղաքացիներին»: Կոռուպցիոն ռիսկերի մասին խոսելով՝ Վանեցյանն ասաց, որ վերջին շրջանում ԱԱԾ-ն բոլոր անտառապատ մարզերի տարածքներում իրականացրել է համապատասխան օպերատիվ միջոցառումներ, բացահայտվել են բազմաթիվ դեպքեր, ավելի քան 10 քրեական գործ կա միայն ԱԱԾ-ի կողմից. «Այդ գործերում ներգրավված են մի շարք պաշտոնատար անձինք, ՔԿ-ում իրականացվում է քննություն»: Վանեցյանը կոչ արեց Տավուշի բնակիչներին, որոնք հուլիսի 17-ին իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել, այսուհետ զերծ մնալ նման արարքներից, հարցերը լուծել համայնքների ղեկավարների հետ բանակցությունների միջոցով. «Ես համոզված եմ, որ մարզպետարանը, համայնքների ղեկավարները կգտնեն լուծումներ»: Մարզպետ Հայկ Չոբանյանն իր հերթին ասաց, որ համայնքների ղեկավարները պետք է ակտիվ մասնակցություն ունենան վերոնշյալ գործընթացներին, որովհետև նրանք ավելի անմիջական ու մոտիկից գիտեն համայնքի հետ կապված հարցերը:
analitik.am
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32