Նարեկ Կարապետյանը՝ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի եղբորորդին, ռուսական РБК-ին մեկնաբանություններ է տվել ձեռներեց Վահե Պառազյանից գումար շորթելու և նրան ծեծի ենթարկելու մեղադրանքի վերաբերյալ: «Պառազյանը պնդում է, թե ես իմ թիկնապահների հետ միասին ծեծել եմ նրան: Սկսենք նրանից, որ ես թիկնապահներ չունեմ», հայտնել է Կարապետյանը: Նրա խոսքերով՝ մինչ այս դեպքը նրանք ծանոթ չեն եղել, և ձեռներեցը չի ժխտում այդ հանգամանքը: «Իմ ընկեր Տիգրան Ասլանյանը կենցաղային բնույթի վեճ է ունեցել Պառազյանի հետ, ես փորձել եմ նրանց հաշտեցնել: Ինչ-որ պահի ես հասկացա, որ մասնակցում եմ ինչ-որ նախապատրաստած սցենարի և պարզապես հեռացա», հայտնել է Կարապետյանը և ավելացրել, որ տեսահսկող տեսախցիկների ձայնագրությունները կարող են հաստատել, որ ինքը ծեծի պահին դեպքի վայրում չի եղել: «Ես չեմ հասկանում, թե հետաքննությունը ինչպես կարող է քրեական գործ հարուցել՝ հիմնվելով միայն Պառազյանի խոսքերի վրա, ով նույնիսկ ծեծի հետքեր չի ունեցել», նշել է նա: Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանի խոսքերով՝ Պառազյանը միտումնավոր զրպարտում է իր պաշտպանյալին: «Նրան չեն ծեծել և առավել ևս՝ գումար չեն պահանջել: Բժշկական փորձաքննության արդյունքներով նրա մոտ հայտնաբերվել է մի քանի քերծվածք և փոքր վնասվածք: Դա պատճառ չի հանդիսացել գործ հարուցելու համար: Նարեկի մեղքը հաստատող ոչ մի փաստ չկա», հայտնել է նա РБК-ին: Փաստաբանը ավելացրել է, որ իր պաշտպանյալին շորթման մեջ մեղադրող Պառազյանի դեմ նույնպես նմանատիպ քրեական գործ է հարուցված Ռուսաստանում. «նա փորձում է ցանկացած ձևով փախչել պատասխանատվությունից և 2015 թվականաին իր կողմից կատարած հանցագործության համար ստանալ նվազագույն պատիժ»: Հայաստանի Քննչական կոմիտեն հուլիսի 16-ին հաղորդել է, որ Նարեկ Կարապետյանի նկատմամբ հարուցվել է գործ առանձնապես խոշոր չափերի շորթման վերաբերյալ: Գերատեսչությունում հստակեցրին, որ նա և ևս մեկ գործող անձ մեղադրվում են ծեծի ենթարկելու և շորթման մեջ: Երկու տղաներն էլ տվել են ստորագրություն չհեռանալու մասին: Վահե Պառազյանը հուլիսի 4-ին դիմել է ոստիկանություն: Ձեռներեցը բողոքել է, որ Կարապետյանը մի քանի թիկնապահների հետ ծեծի է ենթարկել նրան և պահանջել 10 միլիոն եվրո: Ինչպես ավելի վաղ նշել է Armenia Today հարթակը, ձեռներեցի հայրը՝ Աշոտ Պառազյանը, ներգրավված է եղել անօրինական սխեմաներում. 2016թ. նա աշխատել է «Տաշիր» ընկերությունների խմբում, որտեղից ենթակապալառու ընկերության հետ աշխատելու ընթացքում մեծ գումարի կոռուպցիոն սխեմաներ մշակելու պատճառով հեռացվել է: Փաստաբան Օլեգ Կորեննոյը հայտնել է, որ նույն տարում իրեն է դիմել գործարար Գարիկ Մարգարյանը: Նա հաստատել է, որ մեկ տարի առաջ Վահե Պառազյանը կազմակերպել է իր առևանգումը, ենթակաների հետ ծեծի է ենթարկել իրեն և դրամ է շորթել: Մարգարյանը Կալուգայում Պառազյանի հոր հետ բիզնես է ունեցել, սակայն ինչ-որ պահի նրանց միջև կոնֆլիկտ է ծագել: Ըստ ռուսական Forbes-ի՝ Սամվել Կարապետյանը Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշային սանդղակում 2018թ. զբաղեցնում է 30-րդ հորիզոնականը: Նրա կարողությունը գնահատվում է 3.7 միլիարդ ԱՄՆ դոլար:
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01