Այսօր՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 03։45-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել Երևանի 1-03 շտապօգնության կայանից, որ Նոր-Արեշ 16 փողոցի տներից մեկի մոտից շտապօգնության բրիգադները Էրեբունի հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու, որոնցից մեկը ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն փողոցի 52/1 տան բնակիչ՝ 61-ամյա Անժելա Ք.-ն է, վիրավորն էլ նույն տան բնակիչ՝ 59-ամյա Գասպար Ա.-ն: Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ Գասպար Ա-ն և Անժելա Ք.-ն ամուսիններ են, և նրանց դանակով մի քանի հարվածներ է հասցրել նրանց որդին՝ նույն հասցեի բնակիչ, 27-ամյա Արման Ա.-ն: Դեպքի վայրի հարևանությամբ բնակվողներն ասում էին, որ Արմանը դանակով հարվածներ է հասցրել ծնողներին, որից հետո ինքնավնասում է արել, և նրան տաք հետքերով հայտնաբերել ու վնասազերծել են ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները:
Անգամ, երբ ոստիկանները մոտեցել են նրան, նա արյունոտ դանակը վերև է բարձրացրել ու չիմանալով, որ եկողները ոստիկանության ծառայողներ են, ասել է. «Ինձ էս դիրքով մի քանի հատ նկարեք»: Ոստիկանները կարողացել են նրա ձեռքից խլել դանակն ու տեղափոխել հիվանդանոց: Այս պահին հայրն ու որդին հիվանդանոցում են և Երևանի 1-03 շտապօգնության ու Էրեբունու բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել նրանց կյանքը փրկել»:
Աղբյուրի տեղեկություններով՝ սպանված Անժելա Ք.-ն բանասիրական գիտությունների դոկտոր էր, ամուսինը նույնպես մտավորական է: Քննիչի որոշմամբ Արման. Ա-ն որպես կասկածյալ ձերբակալվել է:
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01