Իջեւանի դեպքերը վկայում են, որ այսօրվա կառավարողները չգիտեն ինչ է նշանակում կառավարել երկիրը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ «Բոլորս գիտեինք, որ անտառահատություն կա, որ դրա հաշվին մարդիկ ապրում էին, հարց է առաջ գալիս՝ դուք մինչեւ թույլ չտալը, որ անտառը կտրեն, արդյոք ուսումնասիրել եք, թե ովքեր են դրանցով զբաղվում, ովքեր են դրանց պարագլուխները եւ ինչ պետք է անել մարդկանց համապատասխան ձեւով աշխատանք տրամադրելու համար, որ դրանով չզբաղվեն, ռեպրեսիվ միջոցներով փորձում եք հարցը լուծել, այն էլ ում դեմ, նրանց, ովքեր փորձում են ընտանիքի հարցը լուծել։ Սա նշանակում է կառավարման փորձը չեն ուսումնասիրել եւ չեն ուզում լսել»,–նշեց նա՝ հավելելով, որ եթե 200 աշխատատեղ կա Իջեւանում եւ դիմումներ մարզպետարանը չի ստացել, ապա նշանակում է իրազեկման աշխատանք չի տարվել բնակիչների հետ։ Արամ Սարգսյանի կարծիքով՝ ձախողումն անխուսափելի է, եթե 25-26 տարեկաններն են ղեկավարում նախարարությունները. «Երեկ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ կառավարման առումով որոշակի սխալներ են թույլ տվել, բայց պարզվում է այս սխալների հիմքը կոռուպցիան է, այո, կոռուպցիայի դեմ պետք է պայքարել, բայց կառավարելու խնդիրը լրիվ ուրիշ է եւ եթե փորձ չունեք, 25-26 տարեկաններին բերում եք նախարարություն ղեկավարելու, պարզ է այս վիճակում եք հայտնվելու։ Հիշեցնում է Քաջ Նազարի խոսքերը՝ գյադեք այս կողմ անցեք, գյադեք այն կողմ անցեք։ Ամեն հարցում այսպիսի ձախողում է լինում, եւ մեր միջազգային ռեյթինգը կորցնում ենք, սպասում ենք, որ ներդրողները պետք է գան, երկիրը ծաղկեցնեն, չի լինելու դա»։ Նա համոզված է՝ անթույլատրելի է, որ գիշերը ժամը 3-ին մարդկանց բնակարաններից տանեն բաժին. «Մեր հանրությունը պետք է պահանջի, որ ձերբակալվածներին բաց թողեն, ինչ է նշանակում գիշերը ժամը 3-ին տկլոր մարդկանց տանեն բաժին, սա է ժողովրդավարությունը։ Թող բացահայտեն այդ գործի պարագլուխներեւ ը տան մարդկանց աշխատանք»։
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56