Իսպանիայում ավարտված Վիլլա դե Բենասկե խոշոր միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին 28 երկրների 430 շախմատիստներ, այդ թվում՝ 34 գրոսմայստեր, հիանալի հաջողության է հասել Ռոբերտ Հովհաննիսյանը, ով 10 հնարավորից վաստակել է 8.5 միավոր և դարձել մրցաշարի հաղթող: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Նույնքան միավոր վաստակած Մատեուշ Բարթելը գրավել է 2-րդ հորիզոնականը: Մրցաշարին մասնակցող Սամվել Տեր-Սահակյանը վաստակել է 8 միավոր և կիսել 3-8-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Մրցաշարին մասնակցած Կարեն Մովսիսյանը վաստակել է 6.5 միավոր: Բենասկեում անցկացվել է նաև կայծակնային շախմատի մրցաշար, որն ավարտվել է հայ շախմատիստների բացարձակ հաղթանակով: Ռոբերտ Հովհաննիսյանը 8 միավորով դարձել է մրցաշարի հաղթող, իսկ Սամվել Տեր-Սահակյանը և Կարոն Մովսիսյանը 7.5 միավորով գրավել են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները: Ի դեպ, Բենասկեից Երևան վերադառնալիս Ռոբերտ Հովհաննիսյանը կորցրել է իր անձնագիրը: Զավեշտալին այն է, որ հայ շախմատիստների համար կարծես ավանդույթ է դարձել Բենասկեի մրցաշարը հաղթելուց հետո կորցնել անձնագրերը: Նմանատիպ իրավիճակում է հայտնվել նաև 2011 թվականին Բենասկեի մրցաշարը հաղթելուց հետո Երևան վերադարձած Տիգրան Պետրոսյանը:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01