ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ կենտրոնը գործում է 90-ականներից, և վերջին ամիսների ընթացքում շրջանառվում է կենտրոնի լուծարման հարցը: «Հարցը դիտարկում ենք բարոյական, քաղաքական և իրավական տեսանկյունից: Իշխանությունների կողմից հստակ ուղղորդում կա, որ կենտրոնը լուծարվի: Հոգաբարձուների նիստում ամեն ինչ արվում է այս հարցին անօրինական լուծում տալու համար», - ասաց նա: Վարագյանի խոսքով՝ հարցը քաղաքական է նաև նրանով, քանի որ ինքը մի քանի անգամ հայտարարել է, թե չի կիսում այս իշխանությունների տեսակետն ու գործելաճը: «Շարունակելու եմ մնալ Հանրապետական կուսակցության անդամ և դա որևէ կերպ չի խանգարում ու չի խանգարել իմ գործունեությանը», - ասաց Վարագյանը: Հարցին, թե հնարավո՞ր է, որ իրավական լուծում փորձեն տալ, Վարագյանն ասաց, թե դեռ որևէ որոշում չի կայացրել: «Փորձում են ուժային մեթոդներով լուծարել կենտրոնը և ազատվել ինձանից: Իմ աշխատանքում երբեք քաղաքական դիրքորոշում չեմ հայտնել: Փորձում են այլակարծությունը վերացնել համալսարանից: Կրթության նախարար Արայիկ Հարությունյանի կողմից ոտնահարվում է ԵՊՀ կանոնադրությունը, քանի որ վստահ եմ, այս աշխատանքները համակարգում է ինքը», - ասաց Վահագն Վարագյանը: Նա ասաց նաև, որ հոգաբարձուների խորհրդի նիստ է անցակացվում առանց օրակարգի հաստատման, դա անօրինական է: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հունիսի 28-ի հերթական նիստի օրակարգային հարցերից մեկը ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի գործունեությունը շարունակելու մասին հարցն էր։ Հարցի վերաբերյալ ծավալվել էին քննարկումներ, որոնց արդյունքում առաջարկվել էր հարցի քննարկումը և հաստատումը տեղափոխել հաջորդ նիստին: Քվեարկության արդյունքում առաջարկությունը չէր անցել: Չէին ընդունվել նաև կենտրոնը լուծարելու կամ այն ու Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի միացման առաջարկությունները: Այժմ, պարզվում է, Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման հարցը կրկին բերվում է Հոգաբարձուների խորհրդի օրակարգ՝ այս անգամ արդեն հարցման կարգով։
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01