Հուլիսի 19-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվեց Փրկարար ծառայության ամենշաբաթյա ընդլայնված խորհրդակցություն, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: ՀՀ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի և ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցեցին անցած շաբաթվա ընթացքում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, անցկացված և նախապատրաստվող ուսումնավարժությունների, քաղաքացիական պաշտպանության հենակետերի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի մասին: Նախորդ շաբաթվա ընթացքում «911» ծառայությունում գրանցվել է 22504 զանգ, 1271 դեպք-պատահար, որից 324-ը՝ արտակարգ բնույթի, որոնց հետևանքով կա 2 զոհ: ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ կապիտան Արևիկ Երիցյանը զեկուցեց, որ անցնող շաբաթվա ընթացքում գրանցվել է 12 զանգ, որից 4-ը ինքնավնասման սպառնալիքի վերաբերյալ: Ծառայության աշխատակիցները քաղաքացիներին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն: Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Տիգրան Գիդաչյանը զեկուցեց քարաթափման վերաբերյալ կատարված վերլուծության մասին, որը սահմանված կարգով ուղարկվել է շահագրգիռ գերատեսչություններին: ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը բոլոր տարածքային ստորաբաժանումներին հանձնարարեց 5-օրյա ժամկետում տրամադրել իրենց կողմից սպասարկվող տարածքներում առկա հրդեհավտանգ և քարաթափման վտանգ պարունակող տեղամասերի ցանկը: Գնդապետ Նահապետյանի խոսքով, անընդհատ պետք է բարձրացնել հրդեհի և քարաթափման վերաբերյալ ներկայացվող վերլուծությունների որակը: Արտակ Նահապետյանը հանձնարարեց բոլոր օղակների փրկարար ծառայողներին ուսուցանել իրենց վերադասի ֆունկցիոնալ պարտականությունները, որպեսզի, անհրաժեշտության դեպքում, հնարավոր լինի պատշաճ կերպով փոխարինել վերադասին: Փրկարար ծառայության տնօրենը կոչ արեց փրկարար ծառայողների շրջանում խրախուսել բարձրագույն կրթությունը, և հատկապես Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, որտեղ փրկարար ծառայողները հնարավորություն կստանան բարձրագույն կրթություն ստանալուն զուգահեռ կատարելագործել նաև հրշեջ-փրկարարական պրակտիկ հմտությունները: Գնդապետ Նահապետյանը «911» ծառայությանը հանձնարարեց մշտապես ուշադրության կենտրոնում պահել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը: Ամփոփելով խորհրդակցությունը՝ գնդապետ Նահապետյանը տվեց կարգապահության և ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք հանձնարարականներ:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56