Դատական իշխանության անկախության գլխավոր գրավականը դրա անփոփոխելիությունն է։ Եթե այն քաղաքական դրդապատճառներով կարող է փոխվել, ապա մոռացեք, որ այն անկախ է, այսօր «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հայտարարեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը։
«Դատական իշխանության անկախության գլխավոր երաշխիքը նրանում է, որ այն պաշտոնավարում է ավելի երկար, քան իրեն ձևավորած մարմինը՝ կլինի դա երկրի նախագահը, թե Ազգային ժողովը։ Այն պնդումը, որ քաղաքական փոփոխություններից հետո պետք է նաև դատական իշխանությունը փոփոխվի, որևէ աղերս չունի ժողովրդավարական պետության հետ։ Դատական իշխանությունը բոլոր մյուս ճյուղերի մեջ ամենաանկախն է», - նշեց բանախոսը։
Հրայր Թովմասյանի համոզմամբ՝ քաղաքական դրդապատճառներով դատական իշխանության որևէ ներկայացուցչի հրաժարականի պահանջ ներկայացնելը որևէ աղերս չունի իրավական պետության հետ։
Անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ ՍԴ-ի մասին օրերս հայտնած կարծիքին, Հրայր Թովմասյանը նկատեց, որ հավատարիմ մնալով իր երդմանն՝ ինքը պարտավոր է քաղաքական զսպվածություն ցուցաբերել։
«Գայթակղությունը մեծ է քաղաքական ամբիոն ստանալ և քաղաքական պատասխաններ տալ, բայց ստիպված եմ ասելու, որ չեմ կարող քաղաքական պատասխաններ տալ։ Պարզապես կարող եմ ասել, որ որոշ արտահայտություններ վիրավորական էին, դրանք մոտ էին դատական իշխանության ներկայացուցիչների արժանապատվության վիրավորելուն։ Որոշ արտահայտություններ կարող են դառնալ դասագրքային, թե ինչպիսին չպետք է լինեն գործադիր իշխանության ղեկավարի և դատական իշխանության փոխհարաբերությունները, ինչպես չի կարելի արտահայտվել դատական իշխանության մասին», - ասաց Թովմասյանը։
Վերջում ՍԴ նախագահը հավաստիացրեց, որ իր ղեկավարած մարմնում սահմանադրական ճգնաժամ չկա, հակառակը՝ կա արդյունավետ աշխատանք, ինչին ականատես է հասարակությունը։
13:34
13:19
13:03
12:41
12:38
12:18
12:03
11:45
11:27
11:08
10:36
10:19
10:02
14:03
13:45
13:32
13:13
12:59
12:44
12:19
12:41 17.06.25
12:18 17.06.25
10:36 17.06.25
12:38 17.06.25
12:03 17.06.25
11:45 17.06.25
10:02 17.06.25
10:19 17.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03