Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը հավանություն է տվել երկրում ամերիկյան զորակազմ տեղակայելուն, հայտնում է Reuters գործակալությունը: Միաժամանակ տարածաշրջան զորք ուղարկելու ծրագրերի մասին հայտնել է Պենտագոնը:
ԱՄՆ ռազմական գերատեսչության հայտարարության մեջ ասվում է Սաուդյան Արաբիա զորակազմ ուղարկելու մտադրության մասին, ինչը բացատրվում է «ի հայտ եկած նոր սպառնալիքների ֆոնին անվտանգության հավելյալ միջոցների ապահովման անհրաժեշտությամբ»:
Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ Սաուդյան Արաբիա կարող է ուղարկվել 500 զինծառայող: Նման որոշումը բացատրվում է այդ թվում ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների վատթարացմամբ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Միացյալ Նահանգները «Պահապան» անվանումով ռազմական գործողություն է մշակում, որը միտված է լինելու Մերձավոր Արևելքում ծովային ուղիներն անվտանգ դարձնելուն:
Պարսից ծոցում գործողության նախապատրաստումը սկսվել է ուրբաթ միջազգային նորմերի խախտման պատճառով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից բրիտանական լցանավի կալանման ֆոնին:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Ռիչարդ Սփենսերը հավանություն է տվել զորակազմի՝ Սաուդյան Արաբիա ուղարկմանը՝ մերձարևելյան տարածաշրջանում «ԱՄՆ-ի շահերի պաշտպանության համար»:
Միացյալ Նահանգների ու Իրանի՝ առանց այդ էլ լարված հարաբերություններն ավելի էին սրվել հունիսի 13-ին Օմանի ծոցում տեղի ունեցած միջադեպից հետո: Միացյալ Նահանգներն Օմանի ծոցում երկու նավթային լցանավերի նկատմամբ իրագործված հարձակման համար մեղադրում է Իրանին, որը, սակայն, հերքում է այդ մեղադրանքները: Այդ միջադեպից մեկ շաբաթ անց Իրանը հայտարարել էր իր օդային տարածքում ամերիկյան հետախուզական անօդաչու թռչող սարք կործանելու մասին:
Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավը Հորմուզի նեղուցի շրջանում իրանական անօդաչու սարք է խոցել: Նրա խոսքով՝ անօդաչու սարքը սպառնացել է և՛ ԱՄՆ նավի, և՛ նրա անձնակազմի անվտանգությանը, այդ պատճառով էլ ոչնչացվել է: Թրամփը կոչ է արել մյուս երկրներին դատապարտել Իրանի գործողությունները և պաշտպանել իրենց նավերը:
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին ուժի մեջ են մտել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցները, որոնք հիմնականում ուղղված են գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56