Նույն լրագրողը իմ կայքում աշխատելիս այլ կարծիք է հայտնում մարդկանց կամ երևույթների մասին, մեկ այլ կայքում աշխատելիս` բոլորովին այլ կարծիք:
Ես չեմ մեղադրում լրագրողներին, քանզի նրանք աշխատավարձով աշխատողներ են և, բնականաբար, կատարում են իրենց գլխավոր խմբագրերի առաջադրանքները: Եվ ակնհայտ է, որ մի քանի թերթ ավել վաճառելու կամ մի քանի լայք ավել հավաքելու նպատակով խմագրերը հանձնարարում են սեփական լրագրողներին սենսացիոն, հաճախ նաև պրովոկացիոն նյութեր տպագրել, ինչն էլ ,մեծ հաշվով, վարկաբեկեց և արժեզրկեց լրատվականների դերակատարումը մեր հասարակական–քաղաքական կյանքում:
Մեր լրատվականների լրահոսերում կարդում ես հիմնականում բացասական լուրեր` սեփական աղբյուրներին հղում անելով` տարբեր գործիչների վարկաբեկող կամ շանտաժի ենթարկող նյութեր, երկրի և նրա իշխանություններին , հիմնականում, անհարկի քննադատություններ և բանսարկություններ... և սա էլ կոչվում է լրատվությո՞ւն:
Հայաստանից դուրս ապրող մարդիկ` հետևելով հայկական լրահոսին, երբեք չեն ցանկանա գալ Հայաստան, քանզի մեր երկիրը ներկայացվում է հիմնականում բացասական գույներով` ինչն իրականությանը չի համապատասխանում:
Լրատվությունն իրականում զենք է, որը հայրենասեր և արժեհամակարգ ունեցող մարդկանց ձեռքում պաշտպանում է սեփական պետությունը և նրա քաղաքացուն, իսկ անհայրենիք և դեմագոգ մարդկանց ձեռքում` վտանգ դառնում սեփական պետության և քաղաքացու համար
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58