Միացյալ Նահանգների բնակչության գրեթե կեսն օդի անոմալ բարձր ջերմաստիճանի գոտում է հայտնվել: Այս մասին թվիթերյան էջում հայտնել է Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությունը:
Հաղորդման մեջ ասվում է, որ ԱՄՆ-ի կենտրոնական և արևելյան հատվածներում 147 մլն մարդ կզգա կանխատեսվող անոմալ շոգը: Գործակալությունը զգուշացրել է, որ շոգի ու խոնավության համադրությունը կարող է վտանգավոր իրավիճակներ ստեղծել, և հիշեցրել է, որ ԱՄՆ-ում եղանակի հետ կապված մահացությունների հիմնական պատճառը հենց շոգն է:
Շաբաթ օրն ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում +38 աստիճան է սպասվում, Նյու Յորքում՝ +36: Խնդիրը ոչ միայն ցերեկային շոգն է, այլ նաև այն, որ գիշերը ջերմաստիճանը բավարար չափով չի իջնի ջերմաստիճանային հավասարակշռությունը պահելու համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալյասկա նահանգում, որի մի մասը գտնվում է Հյուսիսային բևեռային շրջանում, ռեկորդային բարձր ջերմաստիճան էր գրանցվել: Հուլիսի 4-ին նահանգի ամենախոշոր՝ Անքորիջ քաղաքում, ջերմաստիճանը +32 աստիճանի էր հասել, մինչդեռ նորման տարվա այս եղանակի համար +18-ից +19 աստիճանն է:
Հունիսին ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հայտնել էր, որ 2019թ.-ն անոմալ կերպով շոգ կլինի: Գիտնականները զգուշացրել են, որ օդի ջերմաստիճանի բարձրացումը կարող է հազարավոր մարդկանց մահվան պատճառ դառնալ:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44