Այսօր՝ հունիսի 20-ին՝ շախմատի միջազգային օրը, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում Քրեակատարողական ծառայության և ՀՀ շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպվեց արագ շախմատի մրցաշարի եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին «Արմավիր», «Հրազդան», «Սևան», «Արթիկ», «Դատապարտյալների հիվանդանոց», «Վարդաշեն» և «Կոշ» քրեակատարողական հիմնարկների՝ լավագույն խաղացող դատապարտյալները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:
Մինչ խաղի մեկնարկը, բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ հայ շախմատիստ, գրոսմայստեր, Հայաստանի քառակի չեմպիոն, շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, որը նախ շնորհակալություն հայտնեց Քրեակատարողական ծառայության վարչակազմին՝ խաղը կազմակերպելու և իրենց օժանդակելու համար, այնուհետ մաղթեց խաղի բոլոր մասնակիցներին հաղթանակ:
Շախմատային մրցաշարն անցկացնում էր միջազգային կարգի մրցավար Նորայր Քալանթարյանը: Միջոցառմանը մասնակցում էր 20 դատապարտյալ: Բավական թեժ և գրագետ մրցավազքից հետո «Արթիկ» ՔԿՀ-ից դատապարտյալ Գոռ Աջամյանը նվաճեց 1-ին հորիզոնականը, «Արմավիր» ՔԿՀ-ից համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը գրավեցին դատապարտյալներ Արսեն Բազոյանը և Հակոբ Մարտիրոսյանը, 4-րդ հորիզոնականը զբաղեցրեց «Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալ Ժորա Նադարյանը:
Նշենք, որ հաղթանակած վերոնշյալ 4 ուժեղագույններն օգոստոսի 5-ին և 6-ին հնարավորություն կունենան մասնակցելու օնլայն իրականացվող միջազգային առաջնությանը, որը կազմակերպվելու է շախմատային 8 հզոր երկրների՝ Բրազիլիայի, ՌԴ, Անգլիայի, ԱՄՆ, Իտալիայի, Իսպանիայի, Բելառուսի, Հայաստանի քրեակատարողական հիմնարկների ուժեղագույն շախմատիստ դատապարտյալների միջև: Առաջնությունը տեղի է ունենալու «Արմավիր» ՔԿՀ-ում: Մինչ առաջնությունը, եզրափակչի հաղթողների հետ պարբերաբար աշխատելու են Շախմատի ֆեդերացիայի վարպետները՝ նախապատրաստելու համար խաղի օնլայն ձևաչափին:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01