Մեկ տարի է անցել այն օրվանից, երբ Նիկոլ Փաշինյանը Հանարապետության Հրապարակի հանրահավաքների ժամանակ հայտարարում էր, որ Հայաստանում իշխանությունն այլևս պատկանում է ժողովրդին: Ոչ թե ինքն է եկել իշխանության, այլ ՀՀ հպարտ քաղաքացին, ով իրավունք ունի անգամ քացով բացել կառավարության դուռը, ով իրավուքն ունի աշխատանքից ազատել իշխանությանը, այսինքն՝ իրեն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Հունիսի 20-ին Գյումրի կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բառիս ամենաուղիղ իմաստով փախավ քաղաքացիների հետ դեմ առ հանդիպելուց, նրանց լսելուց և պատասխանելուց: Մարդիկ, միմյանց հերթ չտալով, ամենատարբեր հարցեր էին ուղղում Փաշինյանին, բազմաթիվ նակակներ փոխանցում վարչապետին՝ խնդրելով, որ անպայման պատասխան տրվի: Իսկ վարչապետն ընդամենը հայտարարեց, որ Գյումրի է եկել այլ գործով, որ ինքը բոլորին լսել չի կարող և առաջարկեց քաղաքացիներին՝ իրենց խնդիրները ներկայացնել իր օգնականին:
Դժվար չէ հասկանալ, որ խնդիրները, որոնք ներկայացվում են վարչապետին, միշտ չէ, որ ունեն դրական լուծում: Լուծումները, որոնք իշխանության ավելի ցածր օղակներում տրվել են, ուղղակի չեն բավարարում քաղաքացուն, այդ պատճառով էլ նրանք ձգտում են անպայման իրենց հարցը ներկայացնել առաջին դեմքին: Բայց եթե օրենքով սահմանված կարգավորումը չի բավարարում անվտանգության աշխատողների պատնեշը ճեղքող քաղաքացուն, հազիվ թե վարչապետը կարողանա հրաշքներ գործել: Միևնույն ժամանակ քաղաքացին ունի սեփական խնդրի լուծումը հենց վարչապետից պահանջելու իրավունքը:
Այդպես էր նախկին իշխանությունների ժամանակ, այդպես է նաև այսօր: Իշխանության խնդիրը անհատական խնդիրների վերլուծության արդյունքում համակարգային լուծումներ գտնելն է: Այս տեսանկյունից պետք է նկատել, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ իշխանություններն առանձնապես չեն սիրում լսել քաղաքացու խնդիրը: Նախկինում կար հանրային ստերիոտիպ, թե իշխանությունը ձևավորվել է ընտրակաշառքի միջոցով, այդ պատճառով էլ թքած ունի ժողովրդի վրա: Հեղափոխական իշխանությունը սակայն՝ սկսած վարչապետ Նիկոլ Փաշինյանից, վերջացրած վերջին նախարարն ու մարզպետը, պարտական են ՀՀ քաղաքացուց ստացած 70 տոկոս քվեներին:Իսկ այդ քաղաքացին ոչ միայն հպարտ է, այլ նաև աղքատ, հոգսերի բեռի տակ կքած ու հուսահատ:
Շիրակի մարզում Նիկոլ Փաշինյանը խուսափեց քաղաքացիների հետ առերեսվելուց, որովհետև չուներ նրանց հարցերի պատասխանները: Անգամ շատ ակնառու դեպքերում Փաշինյանը չի ուզում, կամ էլ գուցե չի կարողանում ընկալել քաղաքացու խնդիրը: Փոխարենը սկսում է հոխորտալ մարդկանց վրա, թե ձեզ համար բոլոր պայմաններն ապահովված են՝ գնացեք փող աշխատեք ու ինքներդ ձեր հարցերը լուծեք, պետությանն էլ հարկ մուծեք ու իշխանությանը քիչ անհանգստացրեք: Ամենամեծ աբսուրդը կայանում է նրանում, որ Նիկոլ Փաշինյանը հանրային կարծարտիպ է ձևավորել, թե Հայաստանում աշխատատեղի խնդիր գոյություն չունի. բոլոր նրանք, ովքեր ասում են, թե աղքատ են և աշխատանք չունեն, սովորական թամբալներ և ալարկոտներ են: Երևի արդեն մոռացել են, որ Հայաստանում 30 տոկոս աղքատություն կա, որը հեղափոխությունից հետո ոչ մի կետով չի նվազել: Իշխանություն են դարձել՝ ձայները տաք տեղից է գալիս:
Մի բանում սակայն հեղափոխականները պետք է համոզված լինեն՝ չներվեց նախկիններին, չի ներվելու նաև իրենց: Այնպես որ հետհաշվարկը սկսված է. ևս մի քանի նմանօրինակ տապալված մարզային այց և վարչապետի բարձր վարկանիշից կմնա միայն <<բ>> տառը:
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01