Հուլիսի 19-ին Բոստոնում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ միասին հանդիպել է հայ համայնքին, տեղեկացնում է փոխվարչապետի գրասենյակը։
Իր ելույթի ընթացքում Տիգրան Ավինյանն ասել է, որ ավելի քան երկու տասնամյակ տևած տնտեսական անցումային շրջանից հետո Հայաստանը ակնհայտ մարտահրավեր ունի` առաջանցիկ տեմպերով բարելավելու տնտեսության արտադրողականությունը և մրցունակությունը։ Այս նպատակին հասնելու ճանապարհին Հայաստանում առանցքային դեր է խաղալու մարդկային ներուժի շարունակական զարգացումը, հետևապես` կառավարության առաջնահերթությունն է կրթության, գիտության և առողջապահական ծառայությունների որակի և հասանելիության բարձրացումը, դրանք առավել մարդակենտրոն դարձնելը։
Փոխվարչապետը նշել է, որ ժամանակակից աշխարհում որևէ երկիր չի կարող հասնել կայուն զարգացման բարձր մակարդակի առանց գիտելիքների և տեխնոլոգիաների ու մարդկային ներուժի զարգացման, և կառավարությունն առավելագույնս նպաստելու է նորարարական գաղափարների ու նախաձեռնությունների իրականացմանը։
Նա համոզմունք է հայտնել, որ հայության ստեղծարար ներուժը ունակ է բավարարելու ոչ միայն մեր, այլև միջազգային հանրության կարիքները, և կարող ենք արժեք ստեղծել ամբողջ աշխարհի համար: Առաջիկա տարիների համար առաջնահերթություն է լինելու ապրանքների և մասնագիտական ծառայությունների արտահանման խթանման վրա հիմնված, ավելի արտադրողական աշխատատեղերի ստեղծմանը նպաստող տնտեսական քաղաքականությունը:
Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ վերոնշյալ նպատակների հասնելու համար պետք է ներգրավել աշխարհասփյուռ հայությանը տաղանդն ու եռանդը: Այս առումով կառավարությունն ակնկալում է Սփյուռքի զգալի մասնակցությունը երկրում ընթացող տնտեսական բարեփոխումներին և մտադիր է Հայաստան-Սփյուռք գործընկերությանը հաղորդել նոր որակ:
Այս առումով, Հայաստան-Սփյուռք հարաբերությունները պահանջելու են տևական, համբերատար և հստակ քայլեր ենթադրող քաղաքականություն, որը ներառելու է տնտեսական և գործարար կապերի ամրապնդում Հայաստանի և Սփյուռքի միջև, հայրենադարձության կազմակերպման ծրագրերի մշակում, այդ թվում մասնագիտական հայրենադարձության, սփյուռքի ներուժի բացահայտմանն ուղղված հետազոտություններ և ներգրավում, հայկական միջավայրից հեռացած շրջանակներին՝ մասնավորապես երիտասարդությանը դեպի համայնքային կյանք ներգրավումը խթանող, Հայաստանը և հայկականությունը գրավիչ դարձնող աշխատանքների իրականացում:
Փոխվարչապետը հայրենակիցներին կոչ է արել գիտելիքի և փորձի փոխանակման ճանապարհով ակտիվորեն ներգրավվել նոր Հայաստանի կառուցման աշխատանքներին:
Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակում Բոստոնի հայ համայնքին հուզող թեմաների շուրջ: Ի շարս այլ հարցերի քննարկվել են ՀՀ-ում վերականգնվող էներգետիկայի զարգացմանը, Սևանի աղտոտվածության կանխարգելմանը, աղբի վերամշակմանը վերաբերող հարցեր:
Բոստոնում Տիգրան Ավինյանը ծաղիկներ է խոնարհել Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01