Արդյո՞ք պարոն Ջհանգիրյանը տեղյակ է՝ ինչ դիմում ենք մենք ներկայացրել ՄԻԵԴ. այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նման հարցադրում արեց սահմանադրագետ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի այն հայտարարությանը, թե Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան իրավունք է տալիս դիմող պետությունների բարձրագույն դատական ատյաններին դիմել Եվրոպական դատարան կարծիք կամ տեսակետ ստանալու համար՝ միմիայն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ կապված հարցերի բովանդակության առումով:
Նշենք, որ Ջհանգիրյանը ասել էր, որ ո՛չ դատարանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Սահմանադրական դատարանին նման խնդրով չեն դիմել, նրանք դիմել են՝ քննելու Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի համապատասխանությունը մեր գործող Սահմանադրության հետ: «Ո՞ւր է էստեղ մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների կոնվենցիայի հետ կապված խնդիրը»,-ասել էր Ջհանգիրյանը:
Վարդևանյանը ծանոթացրեց դիմումին և ասաց, որ իրենք դիմումով մի քանի խնդիր են ներկայացրել՝ որոշակիություն, կանխատեսելիություն, անձի անձնական ազատության իրավունք, արդար դատաքննության իրավունք. «Որովհետև եթե նորմն այնքան անհստակ է, ինչքան այս դեպքում 300.1-րդ հոդվածն է, այն զուտ Սահմանադրության համապատասխանության խնդիր չի առաջացնում, այն նաև հենց կոնվենցիայի 5-րդ և 6-րդ հոդվածի ակնհայտ խախտման ռիսկ է պարունակում»:
Ըստ նրա՝ արդար դատաքննություն ակնկալել անորոշ նորմի դեպքում հնարավոր չէ:
«Ի վերջո, մեր Սահմանադրությունը սինխորնիզացված է Եվրոպական կոնվենցիայի հետ»,-նշեց նա:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01