Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանինկատմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշումը, խուզարկություն, առգրավում կատարելու գործողությունները վիճարկվել են գլխավոր դատախազին, ինչպես նաև իրազեկել և տեղյակ է պահվել Բարձրագույն դատական խորհուրդին։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Դավիթ Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։ Նրա խոսքով՝ իրավապահների կողմից գործողություններն ապօրինի են իրականացվել․ «Քրեական գործում առանձնացրել ենք 5 կետից ձևակերպումներ, որտեղ նշված է, որ Դավիթ Գրիգորյանի կողմից կատարվել է պաշտոնեական կեղծիք, նրա մոտ կարող են պահվել քրեական օրենքով արգելված այլ իրեր ու առարկաներ։ Այս բոլորն ուղղակի ձևով մատնանշում են, որ առկա է կասկած, որ Դավիթ Գրիգորյանը կատարել է ենթադրյալ որևէ հանցագործություն, տվյալ դեպքում՝ պաշտոնեական կեղծիք։ Սակայն, ըստ օրենքի, հսկող դատախազը պարտավոր էր դիմել, ԲԴԽ-ից ստանալ համաձայնություն, նոր դատավորի նկատմամբ իրականացնեին քրեական հետապնդում, այնինչ նման համաձայնություն ԲԴԽ-ն չի տվել։ Այս ամենը փաստում է, որ քրեական գործը ապօրինի է հարուցված, և ապօրինի իրականացվող քրեական հետապնդում է իրականացվում»,-ասաց փաստաբանը։ Պաշտպանից հետաքրքրվեցինք՝ Դավիթ Գրիգորյանի դեմ իրականացվող գործողություններում քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է, փաստաբանը նշեց․ «Ես կարող եմ փաստն արձանագրել՝ թիրախավորված քննություն է իրականացվում, մասնավորապես՝ խուզարկությունն իրականացվել է Ռոբերտ Քոչարյանի գործով փաստաթղթեր, կրիչներ հայտնաբերելու և առգրավելու համար։ Դա ապացուցում է խուզարկության արձանագրությունը, որտեղ քննիչը մատնանշել է բացառապես և հիմնականում Ռոբերտ Քեչարյանի գործին վերաբերելի միջնորդություններ և կրիչներ։ Նա նույնիսկ կրիչը գործարկել է համակարգչում, տեսել է` կան Քոչարյանի գործին վերաբերող միջնորդություններ, որոնցից 43 թերթը տպել է և կցել արձանագրությանը։ Ի՞նչ իրավասությամբ, ի՞նչ առնչություն ունի 314 հոդվածի գործը Ռոբերտ Քոչարյանի գործի հետ»,-նշեց փաստաբանը՝ հետևությունները թողնելով մեզ։ Մելիքյանը նշեց նաև, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը դեռևս արձակուրդում է։
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56