Այնպիսի տպավորություն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իդեա ֆիքսը Ռոբերտ Քոչարյանին դատված տեսնելն է, այդպես, երևի, իր` բանտում անցկացրած տարիներն ուզում է «փոխհատուցել». այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: «Ամեն անգամ, երբ Քոչարյանի օգտին դատական որոշումներ են ընդունվում, Փաշինյանը ջղաձգվում է: Բայց նա նույնիսկ այդ հանգամանքը կարող է որպես PR օգտագործել, ինչը չի անում: Ամեն անգամ, երբ դատարանը «պրոքոչարյանական» որոշում է ընդունում, դատարաններ են արգելափակում կամ դատավորի մոտ խուզարկություն իրականացնում, և այլն: Այստեղ ինչ-որ անձնական պահ կա: Մարդն իր համար որոշել է, որ Քոչարյանը պետք է նստի, ու հնարավոր բոլոր մեթոդները կիրառում է»,- ասաց նա` ընդգծելով` այն, ինչ կատարվում է դատարանների շուրջ, ուղղակի խայտառակություն է: Դառնալով հայտարարություններին, թե ՍԴ-ն ոչ լեգիտիմ է, Տիգրան Քոչարյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է դարձել, նրա իսկ բնորոշմամբ, ոչ լեգիտիմ խորհրդարանի կողմից: «Հիշեցնեմ, որ նախագահն էլ էր ոչ լեգիտիմ Փաշինյանի համար: Բայց Արմեն Սարգսյանն այժմ ստորագրում է Փաշինյանի բոլոր հրամանները: «Համաժողովրդական» ակցիաներ կազմակերպելով, քրեական գործեր հարուցելով, մարդկանց ճնշելով`վարչապետ Փաշինյանը կարող է ինչ-ինչ բաների հասնել, պատրանք ստեղծել, թե հաջողություններ է գրանցում, բայց Վենետիկի գնահատականից հետո տեսնում ենք, որ ապագայում խնդիրներ են առաջանալու»,- նշեց նա:
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01