Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կողմ է քվեարկել օրենքի նախագծին, որը ստիպում է կառավարությանը թագավորության մաս կազմող Հյուսիսային Իռլանդիայում օրինականացնել միասեռականների ամուսնությունն ու հղիության արհեստական ընդհատումները, հաղորդում է BBC-ն: Ներկայում Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի մաս կազմող միակ միավորն է, որտեղ միասեռականների ամուսնություններն ու աբորտներն արգելվում են: Մեծ Բրիտանիայում 1967թ.-ին չեղարկվել էր 19-րդ դարից գործող օրենքը, ըստ որի՝ հղիության արհեստական ընդհատումը քրեորեն պատժելի էր, ինչի շնորհիվ մինչև 24 շաբաթական հղիության դեպքում աբորտն օրինական էր դարձել, սակայն այս փոփոխությունը չէր բավարարել Հյուսիսային Իռլանդիային, որտեղ, ըստ 1945թ.-ին ընդունված օրենքի, հղիության ընդհատումը թույլատրվում է միայն այն դեպքում, երբ կնոջ կյանքը լուրջ վտանգի տակ է, մինչդեռ բռնաբարության, արյունապղծության կամ սաղմի մոտ նկատված անոմալիաների դեպքում աբորտներն արգելվում են: Ինչ վերաբերում է միասեռականների ամուսնությանը՝ Հյուսիսային Իռլանդիայում 2015թ.-ի մայիսին այդ թեմայով հանրաքվե է անցկացվել, որի մասնակիցների 62%-ը կողմ է քվեարկել դրա օրինականացմանը: Նշվում է, որ եթե մինչև հոկտեմբերի 21-ը Հյուսիսային Իռլանդիայի՝ 2017թ.-ի հունվարից չգործող կառավարությունը չվերականգնվի, միասեռականների ամուսնությունը կօրինականացվի, իսկ աբորտներին վերաբերող սահմանափակումները կչեղարկվեն: Միասեռականների մասին օրենքն ուժի մեջ կմտնի մինչև 2020թ.-ի հունվարը, աբորտին վերաբերող օրենքը՝ մինչև նույն թվականի մարտը:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56