Մոսկվայի քաղաքային դատարանը մինչեւ հոկտեմբերի 28-ը երկարացրել է Խաչատրյան երեք քույրերի խափանման միջոցը՝ որոշակի գործողությունների արգելքի տեսքով: Նրանք մեղադրվում են իրենց հոր սպանության մեջ: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են դատարանի մամուլի ծառայությունում: «Մոսկվայի քաղաքային դատարանի որոշմամբ երկարացվեց մեղադրյալ Քրեստինա, Անգելինա Խաչատրյան քույրերի նկատմամբ որոշակի գործողությունների արգելքի ժամկետը մինչեւ հոկտեմբերի 28-ը»,- ասել է դատարանի ներկայացուցիչը: Ավելի վաղ դատարանը համանման վճիռ էր կայացրել Մարիա Խաչատրյանի նկատմամբ, որը սպանության պահին եղել է անչափահաս: Բոլոր երեքը չեն կարողանա հեռանալ իրենց տնից առանց քննիչի թույլտվության: Քույրերին մեղադրանք է առաջադրվել վերջնական խմբագրմամբ. նրանց մեղսագրվում է սպանություն՝ կատարված նախնական համաձայնությամբ: Ըստ որում մեղադրանքի մեջ հետաքննությունը նշում է, որ քույրերի գործողությունը հրահրվել է տուժող Միխայիլ Խաչատրյանի գործողություններով: Փաստաբանները պնդում են, որ աղջիկներն իրենց գործողությունները կատարել են հոր կողմից շատ տարիներ շարունակվող բռնությունից անհրաժեշտ պաշտպանության շրջանակներում:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01