Սիրիայի Իդլիբ քաղաքում մղձավանջն ավելի ու ավելի է վատանում։ Նման հայտարարություն է տարածել ՄԱԿ տարածաշրջանային հումանիտար ծրագրերի համակարգողի՝ Սիրիայի գծով տեղակալ Մարկ Քաթսը։
Նա նշել է, որ քաղաքի հարավային մասին հասցրած ավիահարվածների հետևանքով 59 մարդ մահացել է։ Եվս հարյուր մարդ՝ կանայք, երեխաներ ու տղամարդիկ տարբար աստիճանի վնասվածքներ են ստացել։ Զոհերի թվում էլ կանայք ու երեխաներ կան։
«Վատագույն հարձակումը տեղի է ունեցել Մարաթ ալ Նուման կոչվող շուկայում, որի հետևանքով 39 մարդ է զոհվել, այդ թվում 8 կին և հինգ երեխա։ Այս պատկերը կարող է հետագայում փոխվել, քանի որ շատ մարմիններ դեռ գտնված չեն։ Որոշ մարմիններ այրվել եմ կամ մաս-մաս եղել և անհնար է ճանաչելը։ Տուժածների մեծ մասը կանայք ու երեխաներ են, նրանցից ոմանք սարսափելի վնասվածքներ են ստացել։ Փրկարար ծառայությունների աշխատակիցներն աշխատել են շուրջօրյա՝ փլատակներից դուրս բերելով մարդկանց»,-նշել է նա։
ՄԱԿ-ի ներկայացուցիչն ընդգծում է, որևէ բան չի կարող արդարացնել քաղաքացիների ու քաղաքացիական ենթակառուցվածքների վրա նման հարձակումները։ Դրանք անհապաղ պետք է դադարեցվեն։
Նրա ներկայացրած տվյալներով, Իդլիբում 3 մլն մարդ կա, որոնցից մեկ մլն-ը երեխաներ են։
«Այս մարդիկ պետք է պաշտպանված լինեն։ Աշխարհը չի կարող նրանց մեջքով շրջվել։ Մենք շարունակում ենք կոչ անել հակամարտության կողմերին՝ պահպանել միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում ստանձնած պարտավորությունները, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները քաղաքացիական անձանց վնասներից պաշտպանելու համար»,-նշել է նա։
13:34
13:19
13:03
12:41
12:38
12:18
12:03
11:45
11:27
11:08
10:36
10:19
10:02
14:03
13:45
13:32
13:13
12:59
12:44
12:19
12:41 17.06.25
12:18 17.06.25
10:36 17.06.25
12:38 17.06.25
12:03 17.06.25
11:45 17.06.25
10:02 17.06.25
10:19 17.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03