ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 23-ին ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ջրամատակարարման ոլորտում կատարողական ցուցանիշներին, համակարգի արդյունավետության բարձրացմանն ու կորուստների նվազեցման ուղղությամբ համատեղ ներդրումային ծրագրերին,սակագնային քաղաքականությանն առնչվող հարցեր։
Նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է ոլորտի արդիականացմանն ուղղված ընդհանուր քաղաքականության մշակումը և նշել, որ նախորդ հանդիպումների ընթացքում վերհանված խնդիրները կարգավորելու նպատակով ձեռնարկված համատեղ քայլերը գործուն ազդեցություն են թողել այդ գործընթացի վրա։
«Ջրային համակարգի ենթակառուցվածքների զարգացման համար նախատեսված վարկային միջոցներին զուգահեռ մեր կառավարությունը նպատակ ունի ներդնել հավելյալ ֆինանսական միջոցներ, ինչի արդյունքում առաջիկա տարիներին հնարավոր կլինի լուծել բազմաթիվ համայնքներում ջրամատակարարման և ջրահեռացման հետ կապված հրատապ խնդիրներ», - ասել է նախարար Սուրեն Պապիկյանը և հույս հայտնել, որ «Վեոլիա» ընկերությունը ակտիվ ներգրավվածություն կդրսևորի այս հարցում։
Իր հերթին Մալիկա Գենդուրին վստահություն է հայտնել, որ ձեռքբերված նոր պայմանավորվածությունները և մոտեցումների հստակեցումը կվերականգնեն փոխվստահության մթնոլորտը և երկկողմ համագործակցության նոր ձևաչափի մեկնարկ կհանդիսանան, ինչը կնպաստի մատուցվող ծառայությունների մակարդակի բարձրացմանը։
Զրուցակիցները անդրադարձել են նաև Երևանի «Աերացիա» կեղտաջրերի մաքրման կայանի վերագործարկման հնարավորություններին։ Ընդգծելով խնդրի լուծման հրատապությունը՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ Երևանի «Աերացիա» կեղտաջրերի մաքրման կայանը կդառնա խոշոր մաքրման կայանների առաջնեկը, և դրա գործարկման ու շահագործման հաջող փորձը լավ հնարավորություններ կստեղծի հանրապետության այլ տարածքներում ևս մաքրման կայաններ կառուցելու համար։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02