Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 2018-19թթ համերգաշրջանը կավարտի Վերդիի «Օթելլո» օպերայի համերգային կատարմամբ: Գլխավոր դերերում հանդես կգան միջազգային մեծ համբավ ունեցող մեր հայրենակիցները՝ Արսեն Սողոմոնյանը (Օթելլո), Հրաչուհի Բասենցը (Դեզդեմոնա): Յագոյի դերերգով հանդես կգա Անտոն Զարաևը (Յագո, Ռուսաստան): Այս մասին հայտնում են նվագախմբի մամուլի ծառայությունից։
Հուլիսի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահի բեմից «Օթելլո» օպերան կհնչի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան) և Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի մանկական երգչախմբի կատարմամբ: Օպերան կղեկավարի ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Մյուս դերերգերում հանդես կգան Պերճ Քարազյանը (տենոր, Կասիո), Նարինե Անանիկյանը (մեցցո սոպրանո, Էմիլիա), Հայկ Թոնգուրյանը (տենոր, Ռոդերիգո), Հովհաննես Ներսեսյանը (բաս, Լոդովիկո), Աշոտ Ղանթարջյանը (բարիտոն, Մոնտանո):
«Օթելլո» օպերայում հանդիպել են երկու հանճար՝ Շեքսպիրը և Վերդին, ինչի արդյունքն է երաժշտական թանկարժեք այս գանձը՝ գրված Շեքսպիրի համանուն երկի հիման վրա: «Օթելլո» օպերան համաշխարհային երաժշտական ժառանգության մեջ համարվում է լավագույններից, իսկ Վերդիի ստեղծագործությունների մեջ՝ ամենակատարյալներից: Վերդիի «Օթելլո»-ն Հայաստանում վերջին անգամ հնչել է 19 տարի առաջ՝ ՀԱՖՆ-ի կատարմամբ և Է. Թոփչյանի ղեկավարությամբ: Օպերային թատրոնի բեմում «Օթելլո»-ն ներկայացվել է 1990-ականներին՝ Տիգրան Լևոնյանի բեմադրությամբ:
Օթելլոն տենորի համար անչափ դրամատիկ և մարտահրավերային դերերգ է: Արսեն Սողոմոնյանը վերջերս է այս դերի կատարմամբ փայլել Բեռլին ֆիլհարմոնիկի հետ՝ լեգենդար դիրիժոր Զուբին Մետայի ղեկավարությամբ և Ստանիսլավսկու և Նեմերովիչ Դանչենկոյի անվան օպերային թատրոնում՝ Անդրեյ Կոնչալովսկու շքեղ բեմադրության մեջ: Հայ հանդիսատեսը առիթ է ունեցել հիանալու Սողոմոնյանի հարուստ ձայնով և անչափ զգացմունքային կատարմամբ՝ անցյալ տարի Կանիոյի դերերգում (Լեոնկավալլո՝ «Պայացներ», դիրիժոր՝ Է. Թոփչյան): Գալիք թատերաշրջանում Սողոմոնյանը հանդես կգա ԱՄՆ-ում՝ Սիեթլի օպերայում՝ Կանիոյի դերերգով, Հռոմի օպերային թատրոնում՝ Կալաաֆի բարդագույն դերով, Իսրայելի ֆիլհարմոնիկի հետ՝ Օթելլոյով և Լոնդոնի ֆիլհարմոնիկի հետ՝ Վերդիի «Ռեքվիեմ»-ում:
Հրաչուհի Բասենցը նույնպես հաճախ է հանդես գալիս ՀԱՖՆ-ի և մաեստրո Թոփչյանի հետ: Վերջին տարիներին հանդես է եկել Միմիի դերերգով՝ «Բոհեմ» օպերայում, «Ամեն» էպիկական դրամայի մեջ, Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հայաստանյան այցին նվիրված համերգում: Հուլիսի 29-ին «Օթելլո»-ում կմարմնավորի Դեզդեմոնայի կերպարը: Բասենցը իր երաժշտական և դերասանական վարպետությամբ գրավել է աշխարհի լավագույն բեմերը: Միայն վերջին տարիներին նա Լոնդոնի թագավորական օպերայում (Քովենթ Գարդեն) հանդես է եկել Ադրիանա Լեկուվրերի (դիրիժոր՝ Դանիել Օրեն), Ամելիա Գրիմալդիի (Սիմոն Բոկկանեգրայի դերում՝ Կարլոս Ալվարես) դերերգերով: Անտոնիո Պապանոյի ղեկավարությամբ՝ նույն թատրոնում հանդես է եկել Գալա համերգով: Viener Staatsoper-ում մարմնավորել է Միմիի կերպարը: 2020-ին Բասենցը կվերադառնա Լոնդոնի Թագավորական թատրոն Վիոլետայի դերերգով, Վերդիի «Տրավիատա օպերայում» (դիրիժոր՝ Դանիել Օրեն):
13:39
13:19
12:33
12:03
00:00
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03