Նեոլիթի դարաշրջանի թաղատեղիներում, որոնք հայտնաբերվել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հյուսիս-արեւելքում, գտնվել են տարօրինակ «քսենոմորֆ» գանգեր, որոնք մատնանշում են այդ շրջանում գանգի միտումնավոր ձեւափոխման ավանդույթի գոյության մասին։ Գանգի ձեւը փոխելն, ուրեմն, շատ ավելի հին է, քան կարծում էին հետազոտողները, տեղեկացնում է Planet- today-ը։ Չինաստանում հայտնաբերված տարօրինակ գանգերով կմախքների տարիքը շատ տարբեր է. դրանց մի մասը ընդամենը հինգ հազար տարեկան է, իսկ որոշները՝ տասներկու հազար տարեկան։ Գիտնականները նշում են, որ գանգերի արհեստական ձեւափոխման նշաններ հայտնաբերվել են 25 կմախքից 11-ում։ «Եթե խոսելու լինենք ողջ աշխարհում գտնված՝ արհեստական ձեւափոխման նշաններով գանգերի մասին, ապա Չինաստանում հայտնաբերվածները, հավանաբար, դրանցից ամենահներն են։ Այժմ գանգի ձեւափոխումն արդեն գրեթե վերացել է, բայց այն, ինչպես տեսնում ենք, չափազանց հին է»,- ասում են հետազոտության հեղինակները։ Փաստը, որ գանգի ձեւափոխումը բնութագրական է ոչ բոլոր կմախքներին, որոնք գտնվել են չինական դամբանատեղիում, մատնանշում է այն մասին, որ գանգի ձեւափոխումը կարող էր լինել որոշակի սոցիալական խմբին պատկանելության նշան։ Բայց գիտնականները հատկապես ընդգծում են, որ այդ տարօրինակ ավանդույթի իմաստն ընդհանուր առմամբ պարզ չէ։ «Մենք բավականաչափ տվյալներ չունենք, որպեսզի ինչ-որ հստակ եզրակացություններ անենք։ Այսինքն՝ մենք այնքան էլ չենք հասկանում, թե ինչու են հնագույն մարդիկ ձեւափոխել իրենց գանգերը»,- ավելացնում են հետազոտողները։
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56