Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ախալցխայի և Սամցխե-Ջավախքի ուխտավորներին՝ ուղեկցությամբ Ախալցխայի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Հակոբ աբեղա Սահակյանի: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հանդիպմանն Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունն է փոխանցել ուխտավորներին՝ ընդգծելով, որ Վրաստան կատարած հովվապետական այցելության ժամանակ տեսել է ջավախահայության զորավոր հավատքը, ազգային նկարագիրը կերտելու ջանքն ու եռանդը, ինչպես նաև սերն ու նվիրումը համայն հայության հոգևոր կենտրոնի նկատմամբ: Վեհափառ Հայրապետը հետաքրքրվել է դեպի հայրենիք ուխտագնացությունից ստացված տպավորություններով, ինչպես նաև Ախալցխայի և տարածաշրջանի հայության հոգևոր կյանքով, առկա խնդիրներով: Նորին Սրբությունը հորդորել է ուխտավորներին հավատարիմ մնալ իրենց նախնյաց ազգային ու հոգևոր արժեքներին: Վեհափառը հատուկ ուշադրության է արժանացրել ուխտագնացությանը երիտասարդների մասնակցության փաստը` կարևոր նկատելով, որ ճանաչեն ու հաղորդ լինեն այն սրբություններին ու արժեքներին, որոնք օգնել են հայ ժողովրդին հաղթահարել իրեն բաժին ընկած յուրաքանչյուր փարձություն: Հանդիպմանը Նորին Սրբությունը նաև իր գնահատանքն է հայտնել Վիրահայոց թեմի հոգևոր դասին՝ իրենց առաքելությունը նախանձախնդրությամբ և նվիրումով իրականացնելու և ազգային արժեքները պահպանելու համար: Վերջում Հայոց Հայրապետը ուխտավորներին մաղթել է, որ Աստված նորոգի նրանց ուխտը՝ մշտապես պահելով Իր սիրո և խնամքի ներքո:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56