Հուլիսի 23-ին ՀՀ Քննչական կոմիտեն տարածել է հայտարարություն այն մասին, որ Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարը 2014 թվականին իր որդուն է օտարել համայնքային սեփականության հողամաս և 2015-ին վաճառել է այդ հողամասը ՓԲ ընկերությանը՝ անհամեմատ թանկ: «Լիդիան Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ հիշատակվող ՓԲ ընկերությունը «Լիդիան Արմենիան» է, որը 2015 թվականին Լայերտ Մկրտչյանից ձեռք է բերել վերջինիս սեփականության իրավունքով պատկանող հողամասը և այգին` 147 միլիոն դրամով: Քննչական կոմիտեի հաղորդագրությունը տարատեսակ անտեղյակ մեկնաբանությունների և չարամիտ մանիպուլյացիաների տեղիք տվեց Ամուլսարի ծրագրի որոշ քննադատների կողմից: Ինչպես հաճախ՝ այս դեպքում էլ՝ առանց որևէ հիմքի և անհրաժեշտ տեղեկությունների: Այս առիթով հարկ ենք համարում պարզաբանել: 1. Ընկերությունը Գնդեվազ համայնքի 145 սեփականատերերից հողը ձեռք է բերել բացառապես նույն պայմաններով՝ գնահատման նույն չափանիշներով: Գնագոյացումը հիմնված է եղել հայաստանյան օրենսդրության, ինչպես նաև միջազգային լավագույն չափանիշների վրա: Սա ներառել է ո՛չ միայն հողի շուկայական արժեքը, այլև մանրակրկիտ ուսումնասիրություն, այդ թվում՝ հողատեսքի, ծառերի և մշակաբույսերի առկայության, դրանց քանակի և տարիքի, բերքատվության և այլ չափանիշների գնահատում: Այս չափանիշները կիրառվել են բոլոր հողատերերի գույքի գնահատման դեպքում: Գնահատման չափանիշները բաց են, թափանիցկ և միշտ հասանելի են եղել մեր կայքում: 2. Խնդրո առարկա հողամասի ձեռքբերումն իարականացվել է պետական իրավասու մարմնի կողմից տրված սեփականության իրավունքը, ինչպես նաև հողամասի նկատմամբ սահմանափակումների բացակայությունը հավաստող փաստաթղթերի հիման վրա՝ ինչպես և մյուս բոլոր 145 սեփականատերերի դեպքում: 3. Խնդրո առարկա հողամասի և մյուս բոլոր հողամասերի դեպքում ձեռքբերման արժեքը ներառել է ոչ միայն հողամասի, այլև դրանում առկա մշակաբույսերի և պտղատու ծառերի արժեքը՝ գնահատվելով վերը նշված միջազգային չափանիշներով: 4. Վերը բերված չափանիշներով Լայերտ Մկրտչյանից 147 միլոն դրամով ձեռք բերված հողից և այգուց բացի, Լիդիան Արմենիան Գնդեվազ համայնքի 145 սեփականատերերից ձեռք է բերել ընդհանուր առմամբ շուրջ 1, 3 միլիարդ (մեկ միլիարդ երեք հարյուր միլիոն դրամ) ընդհանուր արժեքով հողամասեր: 5. Ի լրումն՝ Գնդեվազ համայնքի 145 սեփականատերերից և ոչ մեկի հետ «Լիդիան Արմենիան» չի ունեցել դատական վեճ:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01