Հայաստանի համար Տոկիոյի Օլիմպիական խաղերում կարևոր կլինեն նվաճվելիք մեդալներ, ոչ թե մասնակիցների քանակը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնել ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: «Սպորտում կանխատեսում անելն անշնորհակալ գործ է: Բայց քանի քվոտա էլ ունենանք Տոկիոյի Օլիմպիական խաղերում, ավելի լավ ենք հանդես գալու քան Ռիոյի խաղերին էր: Ավելի լավ է 5 մասնակցով գնալ և ունենալ 5 մեդալ, քանի այլ տարբերակ»,-ասաց Ռոստոմյանը: 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: Մոտ 11 հազար մարզիկ աշխարհի 206 երկրից կմրցեն 33 մարզաձևում: Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը. առաջինը Օլիմպիադան այստեղ տեղի է ունեցել հեռավոր 1964 թվականին: Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն արդեն իսկ հասցրել է ներկայացնել խաղերի ջահը: Այն կշռում է 1,2 կգ և ունի ոսկե սակուրայի տեսք: Ջահը վերևից հիշեցնում է սակուրայի ծաղիկ, որը զուգորդվում է Ճապոնիայի հետ: 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը կվառվի 2020 թվականի մարտի 11-ին, ըստ ավանդույթի, Հունաստանում: Այն Ճապոնիա կտեղափոխվի 2020 թվականի մարտի 20-ին: Իսկ ջահի փոխանցումավազքը կսկսվի Ֆուկուսիմայում: Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի կողմից: Իսկ առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում այդ նույն թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվել են երեք խաղերը` 1916 թվական- Բեռլին, 1940 թվական-Տոկիո և 1944 թվական-Լոնդոն: Մինչ այս Օլիմպիական խաղերն ամենահաճախը հյուրընկալել էր Լոնդոնը (1908, 1948, 2012): Օլիմպիական խաղերի բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր մարզիկը ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելփսն է, ով նվաճել է, ընդհանուր առմամբ, 28 մեդալ՝ 23 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե:
11:35
11:21
11:03
11:02
10:45
10:45
10:32
10:12
09:52
09:44
09:33
09:14
09:02
19:21
16:26
16:07
14:06
13:33
13:06
12:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03