Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի կոմունիստական վարչակարգերի վերջին տարիները և Խորհրդային Միության փլուզումը առաջ բերեցին կոմունիստական և հետկոմունիստական երկրների քաղաքական էլիտաների ուսումնասիրության նոր ալիք: Միության էլիտաներին նվիրված հետազոտություններ իրականացրին մի շարք արևմտյան գիտնականներ՝ Սառը պատերազմի ժամանակաշրջանի մեկնարկից սկսած: Ուսումնասիրությունները հիմնականում նկարագրում և վերլուծում էին խորհրդային էլիտաների բնույթը և հազվադեպ էին անդրադառնում դրանց դերակատարմանը ժողովրդավարացման հարցում ԽՍՀՄ փլուզումից հետո հետազոտությունների հիմնական շեշտը դրվեց հետխորհրդային հանրապետություններում վարչակարգի վերափոխման հիմնախնդրի և այդ գործընթացում էլիտաների ունեցած դերակատարման վրա: Հետկոմունիստական տարածքում վարչակարգի ձևափոխումները բացատրելու և կանխատեսելու համար կիրառվեցին ժողովրդավարական անցման էլիտայակենտրոն տեսությունները, որոնք մշակվել էին այլ տարածաշրջաններում տեղի ունեցած անցումների հիման վրա (օրինակ` Հարավային Եվրոպա, Լատինական Ամերիկա):
Հետխորհրդային Հայաստանի վերափոխման կարևորագույն իրադարձությունը, որը նախորդել է Խորհրդային Միության փլուզմանը, Գերագույն խորհրդի ընտրություններն էին՝ 1990թ. մայիսին և հունիսին: Մեծամասնական ընտրակարգով անցկացված այս ընտրություններն առաջին բազմակուսակցական ընտրություններն էին, որոնց արդյունքում Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները քաղաքական փոքրամասնություն դարձան օրենսդիր մարմիններում:
Պատգամավորները ներկայացնում էին երկու հիմնական խումբ: Առաջին խմբում ընդգրկված էին կոմունիստները, ովքեր եղել էին քաղաքականության մեջ դեռևս մինչ շարժման սկսվելը, և նրանք, ովքեր ընտրվել էին կոմունիստ, բայց լքել էին կուսակցության շարքերը 1990-91թվականերն ընկած անցումային ժամանակահատվածում:
ՀՀ-ում 260 ընտրված պատգամավորներից 160-ը Կոմունիստական կուսակցության անդամ էին, կամ եղել էին կուսակցական: Սակայն 1991թ.-ին Կոմունիստական խմբակցության կազմում եղել է ընդամենը 25 պատգամավոր, ովքեր հավատարիմ են մնացել կուսակցությանը: Երկրորդ խումբը ընդգրկում էր անձանց, ովքեր սկսեցին իրենց քաղաքական գործունեությունը՝ մասնակցելով Ղարաբաղյան շարժմանը: Այս խմբի ներկայացուցիչներն, ի վերջո, միացան որևէ կուսակցության, հիմնականում՝ այդ ժամանակ իշխող կուսակցությանը, կամ աստիճանաբար դուրս մղվեցին քաղաքական դաշտից: 1995թ.-ին` ԳԽ ժամկետի ավարտին, պատգամավորնե րի միայն 28 %-ը կուսակցական չէր:
Մեծամասնական ընտրակարգը և մեծ թվով տեղերը հնարավորություն ընձեռեցին նորաստեղծ և փոքր կուսակցությունների անդամներին ներկայացված լինելու ԳԽ-ում կամ ընտրություններից հետո ստեղծելու իրենց սեփական կուսակցությունները և պատգամավորական խմբերը:
Այդ ժամանակահատվածում ԳԽ-ում գրանցված էին 12 կուսակցություններ, խմբակցություններ և պատգամավորական խմբեր` ներառյալ Սփյուռքի երեք ավանդական կուսակցությունները, որոնք արագորեն վերահաստատվեցին նաև ՀՀ–ում: Այս մասնատվածությունը նպաստեց, որ 1990թ.- ՀՀՇ-ն` ԳԽ-ում գերիշխող դիրքի հաստատմանը, ինչը քաղաքական դաշտում շարունակվեց ընդհուպ մինչև 1998թ.-ը:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55