ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկացրել է, որ Փհենյանի՝ բալիստիկ հրթիռների արձակման մեջ ոչ մի սարսափելի բան չի տեսնում, գրում է ria.ru-ն:
«Նրանք միջուկային փորձարկում չեն իրականացրել: Բացի փոքր հեռահարության հրթիռներից, նրանք ոչ մի այլ հրթիռ չեն փորձարկել, այսինքն՝ այնպիսի բան են փորձարկել, որը փորձարկում են շատ այլ երկրներ»,- հայտարարել է Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Վաշինգտոնը նախկինի պես Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների հույս ունի՝ չնայած հրթիռների արձակմանը: Նա հիշեցրել է, որ «մի քանի շաբաթ անց» Վաշինգտոնից և Փհենյանից դիվանագետները բանակցություններ կանցկացնեն աշխատանքային մակարդակով:
Նշենք, որ լույս հինգշաբթի Հյուսիսային Կորեան երկու հրթիռ է արձակել: Հրթիռները հասել են առավելագույն 50 կմ բարձրության և ընկել Ճապոնական ծովը: Առաջին հրթիռը հաղթահարել է 430 կմ հեռավորություն: Այս փորձարկումները Փհենյանը կատարել է Սեուլի և Վաշինգտոնի՝ օգոստոսին համատեղ զորավարժությունների անցկացման պլանները չչեղարկելու ֆոնին, որոնք ԿԺԴՀ-ն դիտարկում է որպես սպառնալիք իր անվտանգությանը:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56