Ուկրաինայի կողմից կալանված ռուսական լցանավի անձնակազմի անդամները Մոսկվա են ժամանել: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Ծովագնացները «Դոմոդեդովո» օդանավակայան են ժամանել Քիշնևից:
Լցանավի կապիտան Իլյա Դրեբյազկան գործակալությանը պատմել է, որ վկայություն չի տալու ուկրաինական դատարանին: Վերջինս պարզաբանել է, որ նավաստիները կապ չունեն Կերչի նեղուցում 2018 թվականի աշնանը տեղի ունեցած իրադարձությունների հետ, ուստի որպես վկա չեն կարող հանդես գալ:
Ավելի վաղ, լցանավի կապիտանը հաղորդել էր, որ լցանավն ուկրաինական նավահանգիստ էր մտել վերանորոգման նպատակով և նախքան մտնելը տրամադրել էր բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Դատախազության աշխատակիցները խուզարկություն են անցկացրել լցանավում և փաստաթղթեր առգրավել:
Ավելի ուշ ուկրաինական կողմը բաց է թողել անձնակազմին: Ուկրաինայի անվտանգության ծառայությունում պարզաբանել են, որ ծովագնացները չեն խախտել միջազգային նորմերն ու Ուկրաինայի օրենքները, և նրանց կալանքի տակ պահելու հիմքեր չկան:
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հինգշաբթի Օդեսայի նահանգի Իզմայիլի նավահանգստում կալանել էր NEYMA ռուսական նավթային լցանավը: Կիևում հայտնել են, որ լցանավը մասնակցել է նախորդ տարի Կերչի նեղուցում ուկրաինական ռազմանավերի շրջափակմանը:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56