ՀՀ Նախագահը հրամանագիր է ստորագրել Կարեն Նազարյանին Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանին, համատեղության կարգով, նշանակել Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան)»,– ասվում է հրամանագրում:
Կարեն Նազարյանի կենսագրությունը
Կարեն Նազարյանը ծնվել է 1966թ. քաղաք Երևանում:
Ավարտել է Երևանի Պետական Համալսարանը և Մոսկվայի դիվանագիտական ակադեմիանը: Մասնագիտությամբ արևելագետ է, միջազգային հարաբերությունների մասնագետ:
Դիվանագիտական գործունեությունը
1991-1992թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ)
1993-1994թթ. Համատեղության կարգով ՌԴ-ում ՀՀ դեսպանություն
1994-1996թթ. ՀՀ ԱԳՆ քարտուղարության պետ
1996-2002թթ. ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում և միջազգային այլ կառույցներում ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ
2002-2004թթ. ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի անդամ
2005-2009թթ. Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան, Թեհրան
2009-2014թթ. ՄԱԿ-ում ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ, Նյու Յորք
2014թ. մայիսի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ:
2015-2017թթ. ՀՀ և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի բանակցություններում հայկական կողմից հանդես է եկել որպես գլխավոր բանակցող: Ներկայումս նախագահում է հայ-հունական և հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողովները:
2018թ․ հունիսի 8-ին ՀՀ վարչապետի որոշմամբ վերանշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ։
1992թ.-ից ՀՀ պատվիրակությունների կազմում մասնակցել Է ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ գագաթաժողովներին և նախարարական հանդիպումներին: 1996թ.-ից ի վեր ՄԱԿ-ի, հովանու ներքո անցկացվող և միջազգային այլ կազմակերպությունների ԵԽ և ԵՄ կողմից հրավիրված համաժողովներում հանդես է եկել որպես ՀՀ պատվիրակությունների ղեկավար:
2018թ. դեկտեմբերի 28-ին նշանակվել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան:
Իր դիվանագիտական աշխատանքի ընթացքում ընտրվել է`
2000թ. Խոշտանգումների և դաժան անմարդկային այլ վերաբերմունքի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների 8-րդ հանդիպման նախագահ, Ժնև
2001թ. Ռասիզմի, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի և անհանդուրժողականության դեմ պայքարի համաշխարհային համաժողովի փոխնախագահ, Դուրբան
2009-2011թթ. ՄԱԿ-ի Տնտեսական սոցիալական խորհրդի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 54-րդ և 55-րդ նստաշրջանների նախագահ, Նյու Յորք
2012-2013թթ. ՄԱԿ-ի Կանոնադրության և կազմակերպության դերի ամրապնդման հարցերով հատուկ կոմիտեի նախագահ, Նյու Յորք:
16:33
16:04
15:35
15:05
14:35
14:16
13:48
13:33
13:14
10:33
10:03
09:33
23:35
22:13
21:45
18:52
18:37
18:22
18:09
16:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03