Ռուսաստանցի խուզարկուները երրորդ օրն է` փնտրում են 6-ամյա Նիկա Չեռնիկովայի մնացորդները, որի սպանության կասկածով օգոստոսի 10-ին ձերբակալվել են խորթ ծնողները եւ տատիկը:
Հարցաքննություններից մեկի ընթացքում հայրը խոստովանել է, որ սպանել է աղջկան` իր արարքը բացատրելով հանկարծակի առաջացած տհաճ վերաբերմունքով: Նրա ցուցմունքները հաստատել են կինը եւ զոքանչը:
Սպանված աղջկա տատիկը մանրամասներ է պատմել այն մասին, թե ինչպես են ազատվել երեխայի մարմնից. մոտ մեկ օր է պահանջվել մնացորդներն անդամահատելու, իսկ հետո այրելու համար: Դրանից հետո Ռոման եւ Տատյանա Չեռնիկովները մոխիրը ցրիվ են տվել քաղաքի ծայրամասում` չորս վայրում:
Խուզարկության ընթացքում քննիչները հայտնաբերել են դիակիզման ենթադրյալ վայրը` կենսաբանական հետքերով եւ այրման միջոցով: Բացի այդ, տնից ինչպես զոհված աղջկա, այնպես էլ ծնողների որոշ իրեր են առգրավվել լրացուցիչ փորձաքննությունների իրականացման համար:
Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկովյան մարզում 6-ամյա Վերոնիկայի սպանության կասկածով ձերբակալվել են նրա խորթ ծնողները եւ տատիկը:
09:09
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47