Իրանի հարցով ԱՄՆ ռազմավարությունը «պարզ է եւ էլեգանտ»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն FOX News-ին տված հարցազրույցում` պատասխանելով հարցին, թե ինչ պետք է անի Իրանը եւ ինչ կարող է ԱՄՆ-ն տալ Իրանին բանակցային սեղանի շուրջ հրավիրելու համար: Որպես ռազմավարության առաջին քայլ Պոմպեն նշել է, որ Իրանը չպետք է «հարստացնի այաթոլլային, որը քաոս է սերմանում ողջ աշխարհով, Մերձավոր Արեւելքում խոշորագույն ապակայունացնող գործոն է եւ ահաբեկչության աշխարհի ամենամեծ պետական հովանավորը»: «Այսպիսով, տնտեսական ճնշման մեր արշավը ուղղված էր նրան, որպեսզի սահմանափակի նրանց՝ չարամիտ գործունեություն զարգացնելու ունակությունը, եւ մենք այդ հարցում մեծ հաջողության ենք հասել»: «Երկրորդ մասը Իրանի ղեկավարությանը համոզելն է՝ դա Զարիֆը չէ (ԱԳ նախարար), որի հետ բոլորը հանդիպում են, երբ նա ժամանում է Նյու Յորք եւ որը գեղեցիկ կոստյումներ է կրում, դա այաթոլան է: Դա Կասեմ Սուլեյմանին է (ԻՀՊԿ հրամանատար): Դրանք այն մարդիկ են, որոնք պետք է որոշեն, որ գինը չափազանց բարձր է եւ նրանք չեն կարող շարունակել իրենց այսպես պահել եւ պետք է բանակցություններ սկսեն. համաձայնության գան պայմանների շուրջ, որոնք Իրանին նորմալ ազգ կդարձնեն»: Հարցին՝ արդյոք ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցում ուղեկցում է ամերիկյան նավերին, Պոմպեոն նշել է որ «մենք ծովում անվտանգության մեր նախաձեռնության մշակման նախնակլան փուլում ենք: Մենք կլինենք դրա մի մասը, ինչպես աշխարհի մյուս բոլոր երկրները»: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն դիմել է այդ հարցով Բրիտանիային, Ֆրանսիային, Նիդերլանդներին, Հարավային Կորեային, Ավստրալիային: «Յուրաքանչյուր երկիր, որը շահագրգռված է, որ այդ ջրային ուղիները բաց լինեն, իսկ հում նավթը եւ մյուս արտադրանքները կարողանան անցնել Հորմուզի նեղուցով, պետք է մասնակցի, որպեսզի պաշտպանի ոչ միայն իրենց սեփական շահերը, այլեւ ազատ եւ բաց ջրային ուղիների հիմնարար ըմռնումը»: Մեկնաբանելով հարցը, թե ինչպես ԱՄՆ-ն կարձագանքի, եթե Իրանը փորձի կալանավորել նեղուցում ամերիկյան դրոշի ներքո նավ, պետքարտուղարն ասել է, որ նախագահ Թրամփը հստակ ասել է. երբ ամերիկացիների կյանքը վտանգի մեջ է, ԱՄՆ-ն կպաշտպանվի:
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56