Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում կատարված կեսարյան հատումից հետո մահացած 44-ամյա Նաիրա Աբգարյանի քույրը պահանջում է, որ քննություն անցկացվի եւ պարզվի, թե ով է մեղավոր եւ ինչի համար:NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մահացած ծննդկանի քույրը՝ Նառա Աբգարյանը, նշեց, որ համաձայն չէ քրոջ տալի այն հայտարարության հետ, թե իրենք չեն բողոքում, Նաիրան էլ տարիքով մեծ էր եւ «լինելու բանը լինելու էր»:
«Ո՞ր մի մայրը կգնար նման գիտակցական մահվան: Իմ քույրը ոչ մի առողջական խնդիր չի ունեցել, տալը՝ Գայանեն, ստում է, սուտասան է: Քրոջս ամուսնու երկու քույրերն էլ փորձում են քրոջս մահվան փաստն օգտագործել գումար աշխատելու համար: Երեքն էլ չեն աշխատում ու փորձում են գումար հավաքել»,- ասաց Նառա Աբգարյանը:
44-ամյա ծննդկանը, քրոջ պնդմամբ, որեւէ առողջական խնդիր չի ունեցել, հղիության ողջ ընթացքում լավ է զգացել, որեւէ խնդիր չի հայտնաբերվել:
«Վեց տարի ամուսնացած էր, երեխա չէին ունենում, այդ պատճառով որոշել էին արհեստական բեղմնավորում անել: 9 ամիսների ընթացքում ամեն ինչ շատ լավ է անցել: Կեսարյան հատումն էլ լավ էր անցել, անձամբ տեսել եմ քրոջս, 2-3 րոպե եմ տեսել, գիտակցությունը տեղն էր, մեկ ժամ մնացինք, հետո տուն գնացինք, դրանից մեկ ժամ հետո զանգեցին, թե արյունահոսություն է սկսվել»,- պատմեց քույրը:
Ավելին` սկզբնազբյուրի կայքում
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34