Հարցազրույցը, որը վերցրել էր Fox News ամերիկյան հեռուստաալիքի լրագրող Քրիս Ուոլեսը 2018 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից, առաջադրվել է փաստագրական եւ լրատվական հաղորդումների Emmy հեռուստատեսային մրցանակաբաշխությանը։ Հավակնորդների ցուցակը հրապարակվել է այս շաբաթ Հեռուստատեսային գիտությունների եւ արվեստի ակադեմիայի ազգային ակադեմիայի կայքում, որը պարգեւատրում է այդ մրցանակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Fox News-ի կայքում հաղորդվում է, որ դա ալիքի առաջին առաջադրում է Emmy մրցանակաբաշխությանը փաստագրական եւ լրատվական հաղորդումների համար։ Դափնեկիրների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում։ Ինչպես ավելի վաղ հաղորդել է Fox News-ը, Ուոլեսը հարցազրույց էր վերցրել լՊուինից Հելսինկիում ՌԴ դեսպանատանը Ռուսաստանի առաջնորդի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ կայացած հանդիպումից հետո 2018 թվականի հուլիսին։ Ռուսաստանի առաջնորդը պատասխանել է, մասնավորապես, Ուոլիսի այն հարցերին, որոնք վերաբերում են Ղրիմին, ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, Փոքր եւ միջին հեռահարության հրթիռները ոչնչացնելու մասին համաձայնագրին, ԿԺԴՀ-ի անվտանգության երաշխիքներին, Ռուսաստանը չեզոքացնելու Արեւմուտքի փորձերին, 2016 թվականին ամերիկյան ընտրությունների ժամանակ ՌԴ-ին վերագրվող միջամտությանը։ Nielsen հետազոտական ծառայության տվյալներով՝ ԱՄՆ-ում այդ հարցազրույցը դիտել է 3.2 մլն մարդ։ Գոյություն ունեն Emmy հեռուստատեսային մրցանակի որոշ տարատեսակներ։ Բացի առավել հայտնի տեսակից, որը պարգեւատրում են «փրայմ-թայմ» ժամերին հեռարձակվող հաղորդումների համար, կան, օրինակ, սպորտային հաղորդումների մրցանակներ, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային Emmy:
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01