Ռումինիայի Թուլչա քաղաքում հուլիսի 21-27-ը տեղի է ունեցել Միջէթնիկ շաբաթ փառատոնը: Այս տարի ևս այլ համայնքների ու փոքրամասնությունների կողքին իրենց մասնակցությունը բերեցին նաև Ռումինիայի հայ համայնքի ներկայացուցիչները: Փառատոնի շրջանակներում Թուլչա էր այցելել նաև Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը: Այցի շրջանակներում, հուլիսի 26-ին Սրբազան Հայրը պաշտոնական հանդիպում ունեցավ Թուլչայի եպիսկոպոս Վիսարիոն Բըլցատի հետ: Հանդիպմանը ներկա էին Կոնստանցայի և տարածաշրջանի հոգևոր հովիվ արժ. Տ. Օշական քահանա Խաչատրյանը, Բուխարեստի հայոց ծուխի ատենապետ Դանիել Մեհտեմետյանը, թեմական խորհրդի անդամ Զարեհ Նազարյանը: Հանդիպման ընթացքում խոսվեցին Հայ Առաքելական և Ռումին Ուղղափառ եկեղեցիների եղբայրական ջերմ հարաբերությունների մասին, քննարկվեցին համագործակցության մեծացման հնարավորությունները մի շարք ոլորտներում: Թուլչա քաղաքում կանգուն է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայոց եկեղեցին` կառուցված 1882թ.: Դեռևս 2013թ-ից առաջնորդի կարգադրությամբ Թուլչայի հայկական եկեղեցում, իբրև այցելու քահանա իր ծառայությունն է բերում Կոնստանցայի և տարածաշրջանի հոգևոր հովիվ արժ. Տ. Օշական քահանա Խաչատրյանը: Սրբազանի տեսլականն էր աշխուժացնել տեղի փոքրաթիվ համայնքը, հնարավորություն ստեղծել, որպեսզի երկարամյա դադարից հետո հայոց եկեղեցում դարձյալ հնչի մեր Սրբազան Պատարագը, հայալեզու աղոթքը` եկեղեցու շուրջը հավաքելով համայնքի ցրված անդամներին: Պատարագներին այցելում են ոչ միայն հայեր Թուլչայից ու Բաբադագից, այլև նաև ռումինացիներ: Հերթական պատարագը մատուցվում է հուլիսի 28-ին` ձեռամբ Թեմակալ Առաջնորդի և մասնակցությամբ Տ. Օշական քահանա Խաչատրյանի: Սուրբ Պատարագին ներկա էին հայ համայնքի ներկայացուցիչներ, թեմական և ծխական խորհուրդների անդամներ և ուխտավորներ Ռումինիայի մի շարք ծուխերից ու քաղաքներից` Բուխարեստ, Բակըու, Բոտոշան և այլն: Սրբազանն իր օրհնությունն է բերում ներկաներին, շնորհավորում փառատոնի հաջող անցկացման և կազմակերպման համար` աղոթք բարձրացնելով առ Աստված Հայաստանի և Ռումինիայի Հանրապետությունների, հայ և ռումին Եկեղեցիների և երկու բարեկամ ժողովուրդների անսասանության, զորացման ու բարգավաճման համար:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55