2018թ. հուլիսի 7-ին Վրաստանի Ախալքալաքի շրջանի Կարզախ գյուղում մեծ շուքով նշվեց Ջավախքի մշակութային օրացույցում արդեն ավանդույթ դարձած և ամենասպասված տոներից մեկը՝ Ջիվանու օրը:
Տոնակատարությանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը, Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Կախա Սամխարաձեն, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանը և Սամվել Մանուկյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը և գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը, Հոգաբարձուների խորհրդի անդամներ, բազմաթիվ հյուրեր Վրաստանից, Ռուսաստանից, Հայաստանից, ջիվանասերներ և կարզախցիներ:
Այս տարի միջոցառումը կազմակերպվեց Ախալքալաքի տեղական իշխանությունների և ՋԱՀ-ի հիմնադրած Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի գործընկերությամբ:
Տոնական օրը սկսվեց Սուրբ Պատարագի մատուցմամբ Կարզախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում ձեռամբ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի և Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի: Պատարագին հաջորդեց հարգանքի տուրք և ծաղիկների խոնարհում Ջիվանու կիսանդրու մոտ, որից հետո էլ տոնակատարության մասնակիցները շարժվեցին դեպի Աշուղ Ջիվանու տուն-թանգարան:
Հյուրերին տուն-թանգարանի բակում դիմավորեցին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաները ազգային նվագարանների կատարմամբ, որից հետո ներկաները շրջեցին տուն-թանգարանում և ծանոթացան Մեծանուն Աշուղի թողած ժառանգությանը, ինչպես նաև հնարավորություն ունեցան համտեսել Ջիվանու հայրական տան թոնրատանը թխվող հայկական ավանդական լավաշը:
Կարևորելով Ջավախքում զբոսաշրջության զարգացման անհրաժեշտությունը, այս տարի տուն-թանգարանի բակում ՋԱՀ-ի աջակցությամբ կազմակերպվեց «Կարզախի բարիքներ» անունը կրող գյուղական մթերքների տոնավաճառ: Տեղի ունեցավ նաև թեմատիկ հուշանվերների բարեգործական վաճառք, որից գոյացած ողջ հասույթը ուղղվելու է տուն-թանգարանի զարգացման ծրագրերին:
Տուն-թանգարան այցելությունից հետո հյուրերին սպասվում էր համերգային ծրագիր, որտեղ ողջույնի խոսքով հանդես եկավ Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը: Շնորհակալական խոսք հղելով միջոցառման կազմակերպիչներին՝ քաղաքապետը հայտարարեց համերգային ծրագրի մեկնարկը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը, ով փոխանցեց ՀՀ սփյուռքի նախարարի ուղերձը ջավախքցիներին Ջիվանու օրվա առթիվ:
Իր խոսքով հանդես եկավ նաև ՋԱՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, ով ընդգծեց այն փաստը, որ նմանատիպ միջոցառումներին վրացական իշխանությունների մասնակցությունը և դրանց կարևորություն տալը մի նոր մակարդակի է բարձրացնում հայ-վրացական հարաբերությունները: Ներկաներին օրվա առթիվ իր շնորհավորանքի խոսքը հղեց ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը՝ ընդգծելով կարզախցի երիտասարդների մոտ զգալի առաջընթացը համախմբվածության և համայնքի ակտիվացման գործում:
«Ջիվանու օր» տոնակատարությունն իր անզուգական կատարումներով գեղեցկացրեց «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի գլխավորությամբ, հնչեցին Ջիվանու և այլ աշուղների սիրված երգեր, ինչպես նաև իր կատարումներով հանդես եկավ մեր ժամանակների սիրված Աշուղ Լեյլին: Համերգային ծրագրում ելույթ ունեցան նաև Կարզախի «Ջիվանու» անվան պարի անսամբլը, «Ջավախք» ժողովրդական երգի-պարի անսամբլը, Դամալա գյուղի պարի համույթը, Մյունխենի «Անուշ» պարախումբը, ժողովրդական երգիչ Արմեն Մկոյանը և այլ կատարողներ:
«Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի, Գերմանիայից Հայաստան ժամանած Մյունխենի «Անուշ» պարախմբի և Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի երիտասարդ երաժիշտների մասնակցությունը տոնակատարությանը ապահովել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը:
ՋԱՀ-ը շարունակելու է ընդլայնել Ջավախքում մշակույթի պահպանմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումն ու աջակցումը:
Լուսանկարներն՝ այստեղ
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
14:35 08.11.25
14:03 08.11.25
13:09 08.11.25
10:44 08.11.25
13:34 08.11.25
10:02 08.11.25
11:22 08.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01