ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ դեմոկրատ Էլիոթ Էնգելը պալատին կոչ է արել քննություն սկսել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթ հայտնելու համար՝ կապված հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի քննության ժամանակ Թրամփի կողմից արդարադատության ենթադրյալ խոչընդոտման հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Նախագահը չարաշահել է իր լիազորությունները՝ փորձելով խափանել իր քարոզարշավին Ռուսաստանի մասնակցության պատճառով օրինական քննությունը… Ամերիկացիները ցանկանում են ճշմարտությունն իմանալ եւ արժանի են դրան: Մյուլլերի ցուցմունքները լիարժեք վկայություն են տվել, որ նախագահը խոչընդոտել է արդարադատության իրականացմանը, եւ ես կարծում եմ, որ Ներկայաուցիչների պալատը պետք է պաշտոնական քննություն սկսի իմփիչմենթի համար»,- նշված է Էնգելի հայտարարության մեջ: Գրեթե երկու տարի Մյուլլերը քննել է ընտրություններին «ռուսական միջամտության» վերաբերյալ ենթադրությունները, որը Մոսկվան հերքում է: Քննության արդյունքներով Մյուլլերը հաստատել է միջամտության մեղադրանքները: Միաժամանակ, ընտրություններում հաղթած Թրամփի եւ Ռուսաստանի միջեւ «համաձայնության» վկայություններ չի գտել, ինչի առկայությունը հերքել են ինչպես Կրեմլում, այնպես էլ Սպիտակ տանը: Մյուլլերը նաեւ հասել է Թրամփի նախկին 7 աշխատակիցների դեմ մեղադրական դատավճիռների, չնայած մեղադրանքներն ուղղակիորեն կապված չէին քննության հիմնական թեմայի հետ: Քննությամբ մեղադրանք է ներկայացվել ավելի քան 30 անձանց, ներառյալ ՌԴ մի շարք քաղաքացիների: Մյուլլերը նաեւ ուսումնասիրել է այն հարցը, թե արդյոք նախագահ Թրամփը քննության ընթացքում արդարադատությանը խոչընդոտե՞լ է, եւ միանշանակ եզրակացության չի հանգել: Քննության արդյունքներով գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը հայտարարել է, որ արդարադատության խոչընդոտում չի եղել: Թե՛ Մյուլլերը, թե՛ Բարը հաստատել են ԱՄՆ արդարադատության նախարարության վաղեմի դիրքորոշումը, որ ըստ Սահմանադրության՝ գործող նախագահին ամեն դեպքում չի կարելի առաջադրել քրեական մեղադրանքներ:
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56