ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արգելապատի կառուցում է սկսել ոչ միայն ամերիկա-մեքսիկական սահմանին, այլև Վաշինգտոնում սեփական նստավայրի՝ Սպիտակ տան շուրջը: Փենսիլվանիա ավենյուի երկայնքով արգելապատնեշի հատվածը, որտեղից բացվում է այդ տեսարժան վայրի՝ ամենահայտնի և զբոսաշրջիկների կողմից սիրված տեսարանը, փակել են սպիտակ գույնի շինարարական հոծ ցանկապատով: Գեղեցկության համար ցանկապատը պատված է սպիտակ գործվածքով, որի վրա զետեղված են նախագծի որոշ մանրամասներ, ինչպես նաև արխիվային պատկերներ, թե ինչ տեսք է ունեցել Սպիտակ տունը նախորդ ժամանակաշրջաններում: Զբոսայգիների ազգային ծառայության կայքում նկարագրված պլանների համաձայն՝ մոտավորապես 2 մետր բարձրությամբ ներկայիս պարիսպը կփոխարինեն կրկնակի բարձր պարսպով: Շուրջ 13 ֆուտ (գրեթե 4 մետր) բարձրությամբ նոր արգելապատը կկառուցվի իրավազանցների հայտնաբերման տեխնոլոգիայի կիրառմամբ և այնպես, որ դրա վրա գործնականում հնարավոր չլինի բարձրանալ: ԱՄՆ-ի նախագահի վաշինգտոնյան նստավայրի պարիսպն ավելի բարձր դարձնելու մտադրությունները հայտնվել են մի շարք աղմկահարույց միջադեպերից հետո, որոնք կապված են Փենսիլվանիա ավենյու, 1600-ում գտնվող համալիրի պահպանվող տարածք կողմնակի անձանց չարտոնված ներթափանցման հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44