ARM | RUS |

Քոչարյանը կլինի կառուցողական ընդդիմություն, առանց նրա այսօր հնարավոր չէ պատկերացնել քաղաքական դաշտը. քաղաքական գործիչներ. tert.am

31.07.19 | 15:00

ՀՀ պատմության մեջ, նույնիսկ խորհրդային տարիներից սկսած, նման խայտառակ ու ամեն օրենքից ու նորմալ մտածողությունից դուրս գործողություններ, այսքան խախտումներով դատավարություններ, այսքան ճնշումներ դատարանների վրա չի եղել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանը։ Նրա կարծիքով՝ այս ամենը դեռևս տևական ժամանակ իր խորը ազդեցությունն է թողնելու ՀՀ-ում դատարանների կայացման վրա

«Երբ դատավորը հասկանում է, որ պաշտպանված չէ, սա դատական համակարգի վերջն է, չի կարելի ամեն ինչ իրեն ենթարկեցնելու համար դատարաններին նման վիճակի մեջ գցել։ Սա միայն դատավորի հետ կապված վերջին դեպքին չի վերաբերում, այլ վերաբերում է ամբողջ դատական համակարգին, իսկ գործընթացը սկսեց նույնիսկ նախքան դատարաների շրջափակումը, այսինքն՝ դեռևս այն ժամանակ, երբ Փաշինյանը հայտարարեց, թե ո՞ր դատավորը կհամարձակվի չենթարկվել իրեն։ Հետո Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվեց, հետո վերափոխվեց Սահմանադրական դատարանի վրա»,- ասաց նա։

Ստեփան Մարգարյանի գնահատմամբ՝ հասարակությունն էմոցիոնալ ֆոնի վրա խորհրդարան ընտրեց, իսկ այսօր մի իրավիճակ է, որ խորհրդարանական կառավարման երկրում ԱԺ-ն երկրի քաղաքական կյանքում չունի որևէ դերակատարություն։

«ԱԺ-ն դարձել է կառավարելի, բայց խորհրդարանական կառավարման երկրում այն ամենակարևոր օղակներից էր։ Վստահ եմ, եթե այսօրվա իշխանություններին հաջողվի խնդիրը լուծել այնպես, ինչպես ցանկանում են, ապա դատարաններին իրենց ենթարկեցնելուց հետո հաջորդ քայլը լինելու է մամուլին հնազանդեցնելը։ Մամուլը պիտի դարձնեն կառավարելի, եթե այսօր էլ մտքում չունեն, միևնույն է, սա է տրամաբանական շարունակությունը։ Սարն կհաջորդի սեփականության տոտալ վերաբաշխումը։ Ստեղծելու են սեփական քրեաօլիգարխիկ համակարգ, սակայն մինչ սրան հասնելը պետք է դատարաններն ու մամուլն իրեն ենթարկվի, որ հասարակությունը չիմանա, թե ինչ է կատարվում, ինչպես խորհրդային տարիներին էր»,- ընդգծեց Ստեփան Մարգարյանը։

Վերջինս, խոսելով «Голос Армении» պարբերականին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցի մասին, նշեց, որ ելույթը սպասված էր։ Նրա խոսքով՝ շատերն սպասում էին ծրագրային ելույթի, ինչն էլ արդարացվեց։

«Ռոբերտ Քոչարյանը հաստատեց, որ մտնում է քաղաքականություն ու ակտիվ զբաղվելու է քաղաքականությամբ։ Ասաց նաև ակտիվ գործողությունների ժամկետները՝ աշնանը որոշակի գործընթացներ կլինեն՝ քաղաքական ուժերի միջև համախմբման հետ կապված։ Այսօր ԱԺ-ում չկա այն ընդդիմությունը, որը երկրին օդի ու ջրի նման անհրաժեշտ է, հետևաբար, ընդդիմությունը կստեղծվի դրսում ու կլինի հակակշիռ։ Ակնհայտ է, որ Քոչարյանն ընդդիմադիր ճակատի ստեղծման մեջ կունենա դերակատարում, որը կլինի ծրագրային ընդդիմություն»,- հավելեց Քոչարյանը։

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ Գևորգ Ղուկասյան էլ, համաձայնելով Մարգարյանի հետ, հավելեց, որ գործադիր իշխանությունը չի կարող դատաիրավական համակարգում բարեփոխումներ անել, քանի որ հայեցակարգ չունի։

«Գործող իշխանությունները չեն կարող բարեփոխել դատական համակարգը, քանի որ հայեցակարգ չունեն, իսկ հայեցակարգի բացակայությունն այս իշխանության համար նորություն չէ։ Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում գործադիր ու օրենսդիր իշխանությունը լծվել են դատական իշխանության նվաճման ու յուրացման գործընթացին։ Ի՞նչ է, ապագա իշխանությունները նույնպե՞ս պետք է ձևավորեն սեփական դատական համակարգ, մենք լավ տեղ չեն հասնի»,- նշեց նա։

Գևորգ Ղուկասյանի դիտարկմամբ՝ Հայաստանում արդյունավետ պետական իշխանություն չի կարող լինել հատկապես այն պատճառով, որ գործադիր, օրենսդիր ու դատական իշխանությունները միմյանցից անկախ չեն. «Ընդ որում դատական իշխանության նկատմամբ ճնշումներն աննախադեպ չափերի են հասել, ավելին՝ Երրորդ Հանրապետության պատմության մեջ դատական համակարգի նկատմամբ այսպիսի բռնաճնշումներ չեն եղել։ Հիմա թաղում են անկախ դատական համակարգ ունենալու վերջին հույսը։ Իսկ իշխանության գործունեություն սկսում ու ավարտվում է քաղաքական հայտարարություններ անելով, որոնք որևէ ակադեմիական ու վերլուծական հենք չունեն»,- ասաց Ղուկասյանը։

Գևորգ Ղուկասյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, շեշտեց, թե ակնհայտ է, որ Քոչարյանը քաղաքական գործընթացների ակտիվ մասնակից է լինելու։ Սակայն այդպես էլ չհստակեցրեց՝ արդյոք ՀՅԴ–ը կմիանա Քոչարյանին՝ նկատելով, որ ՀՅԴ-ն ունի իր քաղաքական օրակարգը։

«Ռեֆորմիստեր» կուսակցության նախագահ Վահան Բաբայան էլ հայտարարեց, որ այսօրվա իշխանություններն անում են ամեն բան, որպեսզի դատական իշխանությունը վերցնեն հսկողության տակ՝ ծառա դարձնելով սեփական վրեժխնդրությանը:

«Դատարաների շրջափակումն, այդ օկուպացիոն ակցիան ոչ այլ ինչ էր, քան դատական իշխանությունը գրավելու ու ենթարկեցնելու փորձ։ Ոչ մի իշխանություն հավերժ չէ՝ այդ թվում այսօրվա իշխանությունը, վստահաբար կարող եմ ասել, որ այս դրվագի համար պատասխանատվություն են կրելու»,- նշեց նա։

Վահան Բաբայանի կարծիքով՝ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ունի կառավարելի Ազգային ժողով, որտեղ չկա ընդդիմություն, ունի վերահսկելի գործադիր իշխանություն, հիմա պետք է ունենա վերահսկելի դատական իշխանություն, որից հետո էլ կանցնի մամուլին, որպեսի 3 մյուս իշխանությունների վրա ազդեցությունը չկորցնի։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, Վահան Բաբայանն ասաց. «Առանց Քոչարյանի քաղաքական դաշտն անհնար է պատկերացնել, իսկ թե ինչ կոնսոլիդացիաներ կգնան, ինչ անձերի շուրջ կլինի, ցույց կտա միայն ժամանակը։ Բան այն է, որ այսօր կան մարդիկ, որոնք հեռու են աղանդավորական մոտեցումից, թեպետ նրանց աստվածապաշտությունն սկսում ու ավարտվում է իրենց վարչապետով»,- շարունակեց Վահան Բաբյանը։

Նա նաև նկատեց, որ վարչապետը, որը աշխատանքի էր գնում հեծանիվներով ու մետրոյով, այսօր շատ հանգիստ ասում է, որ ուր ցանկանա կգնա ուղղաթիռով։

tert.am


Վրաստանը մեկուսանում է, մինչ Հարավային Կովկասում ԱՄՆ դերակատարումը ուժեղանում է. Գախարիան շնորհավորել է Փաշինյանին և Ալիևին

Վրաստանը մեկուսանում է, մինչ Հարավային Կովկասում ԱՄՆ դերակատարումը ուժեղանում է. Գախարիան...

11:45

Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բալանսը խորանում է, ինչը Բաքվին տալիս է ՀՀ-ի նկատմամբ ճնշման հսկայական գործիքակազմ․ Աբրահամյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բալանսը խորանում է, ինչը Բաքվին տալիս է ՀՀ-ի նկատմամբ ճնշման...

11:42

«Այսօր հայ հասարակությունը փոթորկված է». Արագածոտնի թեմում կատարվել է ապաշխարության ու բժշկության աղոթք

«Այսօր հայ հասարակությունը փոթորկված է». Արագածոտնի թեմում կատարվել է ապաշխարության ու բժշկության...

11:28

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 6 մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 6...

11:08

Եղեգնաձորում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ

Եղեգնաձորում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի...

10:55

Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ hայոց պահանջատիրությունը պետական քաղաքականություն էր. Շարմազանով

Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ hայոց պահանջատիրությունը պետական քաղաքականություն էր....

10:32

Բոլոր ավտոճանապարհները բաց են

Բոլոր ավտոճանապարհները բաց են

10:13

Գևորգ Սրբազանը խճճվել է իր հորինվածքների մեջ․ Արսեն Բաբայան

Գևորգ Սրբազանը խճճվել է իր հորինվածքների մեջ․ Արսեն...

09:48

Վայոց Ձոր, Հայաստանի ապագա տուրիստական և գիներգործական կենտրոնը. Նարեկ Կարապետյանը՝ 300.000 աշխատատեղ ստեղծելու ծրագրից

Վայոց Ձոր, Հայաստանի ապագա տուրիստական և գիներգործական կենտրոնը. Նարեկ Կարապետյանը՝ 300.000...

09:25

2024-ին եւ 2025-ին ՀՀ ճանապարհներին 95 կյանք է խնայվել․ Փաշինյան (Տեսանյութ)

2024-ին եւ 2025-ին ՀՀ ճանապարհներին 95 կյանք է խնայվել․ Փաշինյան...

09:08

Գորիսում գերեզմանների մոտ վեճն ավարտվել է նռնակի պայթյունով. Վարուժան և Արմեն Յոլյանները մահացել են. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում

Գորիսում գերեզմանների մոտ վեճն ավարտվել է նռնակի պայթյունով. Վարուժան և Արմեն Յոլյանները մահացել...

23:31

2025-ին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանից ԵՄ արտահանումն աճել է 9,2 տոկոսով. Պապոյան

2025-ին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանից ԵՄ արտահանումն աճել է 9,2 տոկոսով....

15:27

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

14:27

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը կորել է. «Հրապարակ»

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը կորել է....

13:48

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է

13:22

Հաղպատ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում հրդեh է բռնկվել

Հաղպատ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում հրդեh է...

13:04

Երևանում մեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին․ կա 3 տուժած

Երևանում մեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին․ կա 3...

13:19

Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ․ արդեն՝ 420 դրամ․ Գևորգ Պապոյան

Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ․ արդեն՝ 420 դրամ․ Գևորգ...

12:43

10 տիրադավներից Հովնան արքեպիսկոպոսը կմասնակցի Եպիսկոպոսաց ժողովին

10 տիրադավներից Հովնան արքեպիսկոպոսը կմասնակցի Եպիսկոպոսաց...

12:17

Ի՞նչ ուժեր են ամերիկացիներն ուղարկել Մերձավոր Արևելք. Արտակ Զաքարյան

Ի՞նչ ուժեր են ամերիկացիներն ուղարկել Մերձավոր Արևելք. Արտակ...

11:42

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01