Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն այսօր «Սասնա ծռերի» գործով դատական նիստին որոշում կայացրեց վերացնել Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի տեսակցությունների վրա դրված արգելքը:
«Նախորդ դատական նիստում պաշտպան Անի Գրիգորյանը ներկայացրել էր դիմում, ըստ էության, միջնորդություն՝ Սմբատ Բարսեղյանի տեսակցությունների արգելքը որոշ անձանց հետ վերացնելու վերաբերյալ»,- ասաց Մակյանը:
Դատավորի խոսքով, ճշտելը՝ տեսակցություն ցանկացող անձինք արդյո՞ք հարազատ են Բարսեղյանի հետ, ժամանակատար է դատարանի համար: Դատարանն առաջարկեց ընդհանրապես վերացնել տեսակցությունների արգելքը Բարսեղյանի համար: Պաշտպանական կողմը առաջարկեց վերացնել նաև Արմեն Բիլյանի տեսակցությունների վրա դրված արգելքը:
Դատարանը մեղադրանքի կողմից ճշտեց՝ արդյոք առարկություններ ունե՞ն: Մեղադրանքի կողմը չառարկեց, և դատարանը որոշում կայացրեց նրանց տեսակցությունների վրա դրված արգելքը վերացնել:
Հիշեցնենք, որ Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ։ Վերջիններս չեն ընդունում առաջադրված մեղադրանքները։
Հիշեցնենք նաև, որ դատարանը քննում է ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործը:
Նշենք, որ 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հեղափոխությունից հետո փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55