Սոչիի միջազգային օդանավակայանի աշխատակիցները հայտարարություն են տարածել.
«Մենք՝ «Սոչիի միջազգային օդանավակայան» ԲԸ-ի աշխատակիցներս, դիմում ենք Ձեզ օգնության համար: Մեր ձեռնարկությունում արդեն երկորդ տարին է՝ շարունակվում են անձնակազմի կոշտ զտումները ազգային հատկանիշով, այսինքն՝ բոլոր հնարավոր միջոցներով աշխատանքից ազատում են հայկական ազգանուններով աշխատակիցների:
Ամեն ինչ սկսվել է 2018 թվականին: Առաջին «զտումն» անցկացվել է 2 ծառայություններում՝ Բեռնափոխադրումների կազմակերպման ծառայություն եւ Ավիացիոն անվտանգության ծառայություն: Օգտագործել են վախի ու պարտադրելու մեթոդը, ապա նրանց, ովքեր հրաժարվել են աշխատանքից ազատվել, կրճատել են՝ փոխելով ծառայության կառուցվածքը: Հայկական ազգանուն ունեցող թեկնածուներին կամ չեն դիտարկում կամ պարզապես մերժում են՝ առանց որեւէ պատճառի եւ հիմնավորման: Արդյունքում այդ երկու ծառայություններում առանց աշխատանքի է մնացել ավելի քան 70 մարդ, որոնց թվում՝ միայնակ մայրեր, ընտանիքի միակ կերակրողներ, վետերաններ, հաշմանդամություն ունեցող մարդիկ եւ այլք:
Այսօր ազգային հատկանիշով աշխատանքից ազատումների ալիքը տարածվում է օդանավակայանի բոլոր ծառայությունների վրա: Մինչեւ 2019թ. սեպտեմբերի 1-ը պետք է ինքնակամ հրաժարական տանք, հակառակ դեպքում՝ պարտադրում են դիսցիպլինար տույժով կամ աշխատանքից ազատումով: Օդանավակայանի աշխատակիցները մի քանի ամսվա ընթացքում այնքան դիսցիպլինար տույժ են ստացել, որքան չի եղել օդանավակայանի ողջ պատմության ընթացքում:
Բոլոր աշխատակիցները պարզապես շոկի մեջ են՝ նման կամայականությունից եւ ՌԴ հայազգի քաղաքացիների ճնշումներից: Եվ դա տեղի է ունենում բազմազգ Սոչի քաղաքում, որտեղ դարերով տարբեր ազգի ներկայացուցիչներ են ապրել խաղաղության եւ փոխըմբռնման մթնոլորտում:
Ընկերության ղեկավարությանը՝ չնայած Սոչիի օդանավակայանի գերծանրաբեռնվածությանը՝ կապված կայանալիք զանգվածային միջոցառումների հետ («Ֆորմուլա-1» դասի 2019թ. Գրան-պրի եւ Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողով), չեն վախեցնում նման իրավիճակների հետեւանքները: Նրանք աշխատանքից ազատում են պրոֆեսիոնալ աշխատակիցների, որոնք ունեն ավիացիոն կրթություն, բազմաթիվ սերտիֆիկատներ եւ օդանավի սպասարկման թույլտվություն: Նրանցից շատերն օդանավակայանում աշխատել են երկար տարիներ: Շատերն ունեն բազմաթիվ միջոցառումների պատվոգրեր ոչ միայն մեր կազմակերպության ղեկավարությունից, այլ նաեւ գերատեսչական եւ կառավարական մրցանակներ տրանսպորտի նախարարությունից, «Ռոսավիացիա»-ից, ՌԴ նախագահից ու այլ կազմակերպություններից եւ գերատեսչություններից:
Աշխատանքից ազատում են նույնիսկ Սոչիի օդանավակայանի հերթափոխի պետ Վլադիմիր Բեգիյանի հարազատ եղբորը (Վլադիմիր Բեգիյանը մահացել է սրտի նոպայից 2018 թվականի սեպտեմբերին Boeing-ի վթարային վայրէջքի հետեւանքների վերացման ժամանակ, Բեգիյանն առաջինն է հասել դեպքի վայր, օգնել է ուղեւորների տարհանումը եւ համակարգել է օդանավակայանի ծառայությունների աշխատանքը, հետմահու պարգեւատրվել է Ռուսաստանի նախագահի կողմից «Զոհվողների փրկության համար» մեդալով):
Աշխատանքից ազատվածների փոխարեն ընտրում են առանց փորձի, կրթության եւ որակավորման մարդկանց, միայն թե նրանք չունենան հայկական արմատներ: Նույնիսկ հաշվի չեն առնում այն աշխատակիցներին, որոնք իրենց կյանքն են նվիրել ավիացիային, տասնյակ տարիներ անցկացրել Սոչիի օդանավակայանում՝ անկախ ընտանեկան կարգավիճակից, տարիքից:
Մենք եւ մեր բոլոր գործընկերները, ՌԴ քաղաքացի ենք, Սոչիի բնակիչ, հայրենասեր, նվիրված ավիացիային: ԽՆԴՐՈՒՄ ենք Ձեզ լուծել հարցն ու վերացնել հայերի նկատմամբ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ: Մենք պարզապես ցանկանում ենք աշխատել, նորմալ ապրել, կերակրել մեր ընտանիքներն ու վստահ լինել մեր երեխաների եւ թոռների ապագայի կայունության մեջ: Տվյալ խնդիրը վերաբերում է 200 աշխատակցի, մոտ 100-ն արդեն աշխատանքից ազատվել է, եւ եթե հաշվի առնենք նրանց ընտանիքիներին, ապա խնդիրը վերաբերում է առնվազն 1000 մարդու»:
Ռուսերեն բնագիրն՝ այստեղ
14:03
13:45
13:32
13:13
12:59
12:44
12:19
12:02
11:57
11:44
11:22
11:16
11:06
10:57
10:43
10:38
10:32
10:09
10:01
00:00
11:57 16.06.25
11:22 16.06.25
12:59 16.06.25
10:38 16.06.25
15:55 15.06.25
11:06 16.06.25
11:44 16.06.25
10:57 16.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03