Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն, գտնվելով Ստամբուլում, քրեական գործերի հետ կապված օգնության համար դիմել է ամերիկյան լոբբիստական ընկերություններին, գրում է ուկրաինական «Վեստի» օրաթերթը՝ իրազեկ աղբյուրներին հղումով:
«Նա քաջ գիտակցում է, որ այն, ինչ տեղի է ունենում Հետաքննությունների պետական բյուրոյում, չափազանց լուրջ է և մտադիր է պաշտպանվել հարձակումներից: Կարելի է, օրինակ, Վաշինգտոնում հրապարակային աջակցություն ակնկալել ձերբակալության փորձերի դեպքում»,- հայտնել է պարբերականի աղբյուրը:
Մասնավորապես, ուկրաինական «Վեստի» օրաթերթը մեջբերել է ուկրաինացի քաղաքագետ Ալեքսեյ Յակուբինի խոսքը, որը նշել է, որ Պորոշենկոն կարող է կրկնել «Սաակաշվիլիի սցենարը»:
«Օրինակ՝ կարող է բուժման մեկնել, կամ Լոնդոն, որտեղ հաստատվել է նրա շրջապատի մի մասը: Այս մոդելը բարդացնում է երկրի ներսում նրա բիզնես ակտիվների հրապարակային պաշտպանությունը, որոնք կարող են կալանքի տակ առնվել»,-ասել է նա:
Ինչպես ընդգծում է հոդվածի հեղինակը, պետության նախկին ղեկավարի դեմ քրեական գործերի հետ կապված իրադրությունը կարող է անսպասելի ընթացք ստանալ: Օրինակ, եթե մայիսին Պորոշենկոյի փաստաբան Իգոր Գոլովանը հայտարարում էր, որ նախկին նախագահի համար իրավական ոչ մի հետևանք չի լինի, ապա այժմ նրա շրջապատում հասկանում են՝ ամեն ինչ կարող է այլ կերպ ընթանալ:
Ավելի վաղ, Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարչակազմի ղեկավարի նախկին տեղակալ, իրավաբան Անդրեյ Պորտնովը Հետաքննությունների պետական բյուրո էր ներկայացրել հայտարարություն, որում Պորոշենկոյին մեղադրել էր այդ թվում նաև «Кузница на Рыбальском» գործարանի վաճառքի եկամուտները թաքցնելու համար։
Նրա խոսքով՝ Պորոշենկոն օրինականացրել է 300 մլն դոլար եկամուտ օֆշորային ընկերությունների միջոցով՝ գոյություն չունեցող գործարք կնքելով ուկրաինական բանակից իբր գողացված միջոցների հաշվին: Ընդհանուր առմամբ, պետական բյուրոն 13 քրեական գործ է քննում Պորոշենկոյի և այլ բարձրաստիճան անձանց դեմ:
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56