Կառավարության այսօրվա նիստին մինչ օրակարգային հարցերին անցնելը նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ Եգիպտոսում մնացած ՀՀ քաղաքացիների խնդրին, երբ տուրիստական ընկերությունը չէր վճարել ավիաընկերությանը և չարտերային թռիչքը չէր կայացել:
Տիգրան Ավինյանը նշեց, որ Կառավարության ֆինանսավորմամբ Հուրգադա-Երևան երկու չվերթ է տեղի ունեցել. առաջին թռիչքով Երևան տեղափոխվեց 132 ՀՀ քաղաքացի, երկրորդ չվերթով՝ 183 քաղաքացի. «Բայց դեռևս 109 քաղաքացիներ գտնվում են Եգիպտոսում: Այսօր Երևանի ժամանակով 14:15-ին նրանք էլ կտեղափոխվեն Երևան՝ «Տարոն ավիայի» ընկերության օդանավով»:
«Պետք է քննարկենք պատճառները խնդրի և հասկանանք, թե ինչ միջոցներ ենք ձեռնարկում այս խնդիրը կանխարգելելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- նշեց Տիգրան Ավինյանը:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ տուրիստական կազմակերպության չկատարված պարտավորությունները քաղաքացիների նկատմամբ այն պատճառով են, որ բավականաչափ ազատական իրավակարգավորումներ են գործում ՀՀ-ում: Նրա խոսքով՝ Զբոսաշրջության կոմիտեն այժմ ուսումնասիրում է միջազգային փորձը՝ հասկանալու համար, թե ինչպիսի օպտիմալ որոշումներ կարող են կայացվել ՀՀ-ի դեպքում:
«Ճիշտ եղանակը նման գործունեությամբ զբաղվող ընկերություններին իրենց ստանձնած քաղաքացիաիրավական պարտավորությունների առնչությամբ ապահովագրության պահանջի ներկայացումն է: Սա պետք է լինի ապահովագրության մեխանիզմների ճիշտ նախագծման և ներդրման միջոցով: Մենք նաև պետք է աշխատենք ապահովագրական ընկերությունների հետ, որ դա թանկ չլինի մեր քաղաքացիների համար, բայց նրանք երաշխավորված կլինեն, որ նման իրավիճակներում այլևս չեն հայտնվի»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:
Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն էլ տեղեկացրեց, որ պարտավորությունները չկատարած տուրիստական ընկերության նկատմամբ քրեական գործ է հարուցվել, այս պահին ոստիկանություն համապատասխան նյութեր է նախապատրաստում:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32