Մենք կարծում ենք, որ ավտոմաքսատան կառուցման աշխատանքները կավարտենք մինչև հոկտեմբեր ամիսը և հոկտեմբերից նոր ավտոմաքսատունը կսկսի գործել. այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են որոշել հիմա տեղափոխել ավտոմաքսատունը, չէ՞ որ հունվարից մեքենաների ներկրումը կնվազի:
Անանյանը նշեց, որ հիմա սպասում են մեքենաների աննախադեպ հոսքի: «Նույնիսկ կանխատեսելը շատ դժվար է այս պահին, որովհետև մեր հայրենակիցների «բիզնես ակտիվությունը» բավականին բարձր է»,- ասաց Անանյանը:
ՊԵԿ նախագահը նաև պարզաբանեց, թե ինչու են ավտոմաքսատունը տեղափոխում հյուսիս՝ Գյումրի: «Ինչու հյուսիսում, որովհետև ակնկալում ենք նաև, որ պետք է արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնը լինի այն և այս գործառույթը պետք է կենտրոնանա այնտեղ: Նոր մաքսատունը 158 կմ հեռավորության վրա է գտնվում Բագրատաշենի մաքսակետից, 115 կմ՝ Գոգավանից և 58 կմ՝ Բավրայից»,- ասաց նա և հավելեց՝ քանի որ հետագայում գտնվելու է Հյուսիս-հարավ ճանապարհին, ապա ֆունկցիոնալ առումով գործելու է:
Ինչ վերաբերում է աշխատատեղերին, Անանյանն ասաց, որ կարծում է՝ կլինեն նոր աշխատատեղեր, ըստ նրա, կլինի նաև աշխատանքային ռեսուրսների վերաբաշխում կամ տեղաբաշխման տարբերություն: «Մենք արդեն դասընթացներ ենք հայտարարում, որ անցկացնենք: Կարծում եմ՝ հենց տարածաշրջանից պետք է ընդունենք աշխատակիցներ: Իհարկե, աշխատակիցների մի մեծ բանակ էլ կգործուղվի այնտեղ»,- ասաց նա:
ՊԵԿ նախագահի խոսքով՝ ֆունկցիոնալ առումով այնպես է նախագիծը կառուցվելու և այնպես պետք է հաշվարկներն արվեն արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի կառուցման ժամանակ, որ այսօրվա կառուցվող ենթահամակարգերը հանդիսանան մեծ համակարգի կամ ենթահամակարգի բաղկացուցիչ. «Հետևաբար, մենք այսօր ազդարարում ենք, որ սա ոչ թե ժամանակավրեպ, հապճեպ ինչ-որ որոշում է այլ պլանավորված արտաքին գործունեության սպասարկման կենտրոնի մեկնարկ, հրատապ ռեժիմով ավտոմաքսատան գործառույթը տեղափոխելու ակնկալիքով»,- ասաց նա:
Անանյանը մեկնաբանեց, որ այսինքն՝ ֆունկցիոնալ իմաստով այնպես պետք է կառուցվի, որ այդ տարածքը հետագայում հանդիսանա արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի ենթահամակարգային բաղկացուցիչ:
«Այն լինելու է ամբողջ բիզնեսի ներմուծման և արտահանման կամ այլ կերպ ասած՝ արտաքին տնտեսական գործունեության հետ կապված գործառույթի սպասարկման կենտրոն»,- եզրափակեց նա:
15:19
15:04
14:55
14:38
14:15
13:56
13:43
13:19
13:04
12:44
12:36
12:14
11:05
10:52
10:39
10:22
09:44
09:32
09:18
09:01
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:32
09:18
09:01
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:49
09:35
09:17
09:01
09:45
09:35
09:18
09:02
09:56
09:44
09:32
09:17
09:02
09:58
09:45
09:34
09:18
09:02
09:53
09:42
09:27
09:53
09:38
09:27
09:15
09:02
09:58
09:46
09:38
09:26
09:15
09:02
09:46
09:33
09:16
09:03
09:53
09:36
09:28
09:17
09:02