2019 թ-ի հուլիսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան»նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում հայտարարագրել է 40 հոդված, որոնցից 15-ը եղել է բացասական, 3-ը՝ դրական, 22-ը՝ չեզոք:
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մասին լրատվականները գրեթե մոռացել են։ Իհարկե արձակուրդային պասիվ շրջանը պետք է հաշվի առնել, բայց համեմատած մեր մշտադիտարկման դիտակետում գտնվող այլ քաղաքական գործիչների՝ հոդվածների թիվը քիչ է։
Լրատվականներում հոդվածներ են հրապարակվում, որոնցում համեմատականներ են տարվում 7-րդ գումարման և 6-րդ գումարման Ազգային ժողովների միջև։ Նշվում է, որ այս գումարման ԱԺ-ում քիչ օրինագծեր են ներկայացվում և Ալեն Սիմոնյանը նույնպես պասիվ է։
Լրատվականները հիշել են նաև Ալեն Սիմոնյանի դերասանական գործունեության շրջանը, վիրավորական արտահայտություններ են գրել ու քննադատել են Ալեն Սիմոնյանին։ «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը մշտապես կողմ է լրագրության կանոնների ու սկզբունքների խախտման դեպքերի քննադատությանը, սակայն դատապարտում է վիրավորական արտահայտությունները։ Կոչ ենք անում լրատվականներին, չտրվել էմոցիաներին և քննադատության մեջ չկիրառել վիրավորական արտահայտություններ։
Ալեն Սիմոնյանին քննադատել են նաև Սահմանադրության վերաբերյալ արված մեկնաբանությունների համար։ Լրատվականները գտնում են, որ Ալեն Սիմոնյանը Սահմանադրության վերաբերյալ թեմաները քննադատելուց առաջ պետք է հիշի, որ իրավական այդ փաստաթղթերի փոփոխության խնդիրը հենց իրենք են սահուն հեռացրել «հեղափոխության» քաղաքական օրակարգից։
Ալեն Սիմոնյանը պետք է ակտիվացնի իր գործունեությունը, հակառակ դեպքում լրատվականներն անընդմեջ հղում են կատարելու նրա նախկին գործունեությանը։

11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01