ԱՄՆ-ից Հայաստան է բերվել մոտ 60 հազար ավտոմեքենա: Դրանց մի մասը վաճառվել է Ղազախստանի քաղաքացիներին: Այս մասին, կառավարության միջանցքներում, հայտնել է Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման փոխնախարար Ամանիյազ Երժանովը, փոխանցում է NUR.KZ-ն:
«Մենք մեր տեղեկատվական խողովակներով տեղյակ ենք, որ ԱՄՆ-ից Հայաստան է բերվել շուրջ 60 հազար մեքենա: Դրանք ձեռք բերելու համար մեր քաղաքացիները Հայաստանում ժամանակավոր կեցություն են ստանում, այդ մեքենաները գնում արդեն որպես Հայաստանի քաղաքացիներ, այսինքն՝ առանց լրացուցիչ մաքսատուրքերի վճարման, և բերում Ղազախստան ու հայկական համարանիշերով արդեն մեզ մոտ վարում»,- ասել է Ամանիյազ Երժանովը:
Նրա տեղեկություններով, երկիր են բերում տարբեր մակնիշների մեքենաներ՝ «ամերիկյան մերսեդեսներից մինչև շևրոլե»:
Ընդ որում, նա դժվարացել է ասել, թե այդ մեքենաները որ թվականի թողարկման են: Հայտնի է միայն, որ դրանք գրեթե 2 անգամ ավելի էժան են այն ավտոմեքենաներից, որոնք արտադրվում են տեղում:
Սակայն, ինչպես նշել է նա, դա խնդիրներ է առաջացնում առաջին հերթին ճանապարհային ոստիկանների համար:
«Նրանք կարող են գերազանցել արագությունը, խախտել երթևեկության կանոնները և դրա համար ոչ մի պատասխանատվություն չկրել: Նրանց չեն կարող պատասխանատվության ենթարկել: Տուգանքները չեն վճարում, պատասխանատվության չեն ենթարկվում, դրան գումարած, եթե դրանք ավելի շատ ներկրվեն, ապա մարդատար մեքենաների արտադրության ավելացման մեր ամբողջ աշխատանքը, ավտովարկավորման նույն միջոցները, պարզապես անիմատ կլինեն», – նշել է նա:
Արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունն առաջարկում է. քանի որ բնակչության շրջանում պահանջարկ կա, այդ մեքենաների գնումն օրինականացնել:
«Չենք պայքարելու… Եթե բնակչությունը ցանկանում է նման մեքենաներ գնել, ապա պետք չէ պայքարել, հակառակը՝ պետք է այնպես անել, որ դա օրինական լինի և նրա համար, որպեսզի վաղը մեր քաղաքացիները օրենքի առաջ, իրավապահ մարմինների հետ խնդիրներ չունենան:
Պետք չէ մեքենաներ գնել Հայաստանում՝ ժամանակավոր հաշվառման կանգնելով, տարանցիկ համարներով ներկրել մեր երկիր, ավելի լավ է բերել, գրանցել և օրինական վարել: Իսկ հիմա ստացվում է, որ նրանք ոչ այստեղ են հարկեր վճարում, ոչ այնտեղ»,- եզրափակել է Երժանովը:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55