Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այսօր ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին և հիմնադրամի երևանյան գրասենյակի նախագծի ղեկավար Լիանա Մարուքյանին: ՍԴ պաշտոնական էջի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2019 թվականի հուլիսի 4-ին Սահմանադրական դատարանի և հիմնադրամի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում իրականացվելիք կոնկրետ ծրագրերին և միջոցառումներին առնչվող հարցեր։ Սահմանադրական դատարանի նախագահ Հ. Թովմասյանը գոհունակություն է հայտնել «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները համատեղ ջանքերով կյանքի կոչելու պատրաստակամության համար և հույս հայտնել, որ դրանց արդյունքները տեսանելի կլինեն արդեն ոչ հեռու ապագայում։ Մասնավորապես՝ կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել 2019 թվականի հոկտեմբերին գերմանական փորձի ուսումնասիրության վրա հիմնված համատեղ գիտագործնական քննարկում կազմակերպելու, իսկ 2020 թվականի հուլիսի 5-ին՝ ՀՀ Սահմանադրության օրվա շրջանակներում համատեղ գիտաժողով անցկացնելու վերաբերյալ։ Կողմերը քննարկել են այս և եկող տարվա ընթացքում ուսանողների, երիտասարդ դասախոսների շրջանում hայաստանյան առաջատար բուհերի իրավաբանական ֆակուլտետների մասնակցությամբ սահմանադրական իրավունքին նվիրված գիտագործնական հոդվածների մրցույթ անցկացնելու, լավագույն հեղինակներին կրթաթոշակ տրամադրելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Սահմանադրական դատարանի կողմից իրականացվելիք այլ ծրագրերին և նախաձեռնություններին։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02