Փաստաբանների պալատի նախագահ Աա զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Petros Ghazaryan ի հյուրը՝ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, Ստամբուլյան կոնվենցիան քննադատող հանրային ինստիտուտների հետ կապված նշել է՝ «մեր զրույցը ծավալվում է ոչ թե հեղափոխական նորարար մոտեցումներով աշխատող ինստիտուտների, ոչ թե նախարարությունների, կառավարության, այլ, այ սենց հանրային խորհուրդ, փաստաբանների պալատ: Ուր էին իրենք, երբ ստորագրվում էր կոնվենցիան…»: Այնուհետև երկխոսությամբ որոշել են, որ ՓՊ-ն և ՀԽ-ն վախեցել են: Վարչապետի մամուլի քարտուղարը հայտնել է, որ կոնվենցիան համապատասխանում է մեր Սահմանադրության կարգավորումներին: Ի գիտություն Պետրոս Ղազարյանի և Վլադիմիր Կարապետյանի, հայտնում եմ, որ նախկինում այդ հարցի առնչությամբ ինչպես փաստաբանների պալատը, այնպես էլ հանրային խորհուրդը հրապարակայնորեն, ԱՌԱՆՑ ՎԱԽԵՆԱԼՈՒ (շեշտում եմ հատուկ Պետրոսի համար), հնչեցրել է քննադատություններ: Բարեխղճության կանխավարկածից ելնելով, կարծում եմ, որ մամուլի քարտուղարը նախկինում ուշադիր չի եղել և չի նկատել երկու կառույցների ակտիվությունը: Անհանգստացնող է վարչապետի մամուլի քարտուղարի հեգնական տոնը Փաստաբանների պալատի և հանրային խորհրդի նկատմամբ: Հուսով եմ Վլադիմիր Կարապետյանի՝ փաստաբանների պալատի և հանրային խորհրդի նկատմամբ անթաքույց հեգնանքը և Ստամբուլյան կոնվենցիային վերաբերող մտքերը վարչապետը չի կիսում: Հ.Գ. Ի դեպ Վլադիմիր Կարապետյանը պետք է ընդունի, որ իրենք իշխանության են եկել նաև վախեցածներին համարձակություն տալու, ազատ խոսքը հարգելու և մարդկանց մեջ խտրականություն չդնելու համար»։
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01