Նյու Յորք նահանգի դատախազությունը դատարանի միջոցով Trump Organization ընկերությունների խմբից փաստաթղթեր է խնդրել ՝ կապված նախկին պոռնո դերասանուհի Ստեֆանի Քլիֆորդին 130 հազար դոլար վճարելու հետ: Հինգշաբթի The New York Times-ը, վկայակոչելով սեփական աղբյուրներին հաղորդել էր, որ այդպիսով վերսկսել է հետաքննությունը, որն ավարտվել էր այս տարվա հուլիսի կեսերին, հայտնում է ՏԱՍՍ-ը: Հրատարակության տվյալներով՝ Նյու Յորքի դատախազությունը պահանջել է փաստաթղթեր ներկայացնել, որոնք կապված են նախկին պոռնոդերասանուհուն լռության համար փողի վճարման հետ, որը պնդում էր, որ ԱՄՆ ներկայիս նախագահը նախկինում իր հետ արտաամուսնական կապ է ունեցել: Թերթը պնդում է, որ դատախազությունը մտադիր է պարզել, արդյոք ընկերությունների խմբի ղեկավարության ներկայացուցիչները փողերի փոխանցման համար ինչ-որ կեղծ փաստաթղթեր ձեւակերպել են: Աղբյուրի համաձայն, եթե այդպիսի փաստաթղթեր եղել են, ապա դա կարող է նրանց հեղինակներին քրեական հետապնդումներով սպառնալ: Trump Organization-ի փաստաբան Մարկ Մուքեյսիի խոսքով՝ տվյալ հետաքննությունը ԱՄՆ նախագահի քաղաքական հեղինակությանը հարված հասցնելու փորձ է: «Դատարանի ծանուցումները որպես զենք օգտագործելը նախագահին, նրա ընտանիքին եւև բիզնեսին ճնշելու միջոց է: Մենք համապատասխան ձեւով կպատասխանենք», -ընդգծել է իրավաբանը: Ավելի վաղ ԱՄՆ Նյու Յորք նահանգի դատախազությունն ավարտել էր Trump Organization ընկերությունների խմբի ղեկավարության անդամների կողմից Թրամփի նախընտրական քարոզարշավի եւ երդմնակալության արարողության ֆինանսավորման կանոնների խախտումների մասին հետաքննությունը: Դատավոր Ուիլյամ Փոուլին կարգադրել էր հրապարակային դարձնել քննչական նյութերը, որոնք վերաբերում են ԱՄՆ նախագահի նախկին իրավաբան Մայքլ Կոհենի տանը կատարված խուզարկություններին: «Ներկա պահին կառավարության կողմից խախտումների հետաքննությունն ավարտվել է», - ասել է նա: Կոհենը 2018 թվականի դեկտեմբերին բանտարկվել էր 3 տարոսվ մի շարք հանցագործությունների համար, ներառյալ հարկերից խուսափելու, նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման կանոնների խախտումների, բանկային ոլորտում խարդախությունների եւ ԱՄՆ ֆինանսական կազմակերպություններին կեղծ տեղեկություններ տրամադրելու համար: Ֆինանսավորման կանոնների խախտումը արտահայտվել է միջոցների ոչ նպատակյին օգտագործմամբ, որոնք հատկացվել են նախընտրական պայքարին: Դրանց մի մասը լռության համար վճարվել է երկու կանանց, որոնք պնդում են, որ Թրամփը նախկինում նրանց հետ արտաամուսնական կապ է ունեցել: Խոսքը նախկին պոռնոդերասանուհի Ստեֆանի Քլիֆորդի եւ նախկին ֆոտոմոդել Կարեն Մաքդուգալի մասին է:
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56