Նոր ամերիկյան մաքսատուրքերը, որոնք սեպտեմբերի 1-ից կկիրառվեն չինական ներմուծման համար, կվերաբերեն մանկական խաղալիքներին, հագուստին, կոշիկին, ինչպես նաեւ էլեկտրոնային սարքերին, ինչպիսին iPhon-ն է եւ անգամ զենքին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն սեպտեմբերի 1-ից 10 տոկոսի չափով նոր մաքսատուրքեր կկիրառի Չինաստանից 300 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքների համար: Ըստ Սպիտակ տան ղեկավարի՝ ԱՄՆ-ն կշարունակի մաքսատուրքեր կիրառել Չինաստանից ապրանքների համար, մինչեւ Վաշինգտոնը և Պեկինը առեւտրային համաձայնագիր չկնքեն: Նոր սակագների ներդրումը կհանգեցնի նրան, որ ԱՄՆ-ն մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ ուղարկվող չինական գրեթե ամբողջ ներմուծման համար: Պորտալի համաձայն, մաքսատուրքերը կվերաբերեն այնպիսի իրերին, ինչպիսիք են վերարկուները, տաբատը, շորտերը, կիսաշրջազգեստները, զգեստները և նույնիսկ ներքնազգեստը: Բացի այդ, սակագները կկիրառվեն էլեկտրոնային սարքերի դեպքում` IPhone սմարթֆոնների, խոսափողների, թվային տեսախցիկների, ականջակալների, խաղային վահանակների: Միևնույն ժամանակ, ըստ «Ակսիոսի»՝ մաքսատուրքերը կկիրառվեն հրազենի նկատմամբ՝ ատրճանակների, հրացանների և այլն: Ցուցակի մյուս իրերից են մանկական խաղալիքները, կաթնամթերքը, ծաղիկները, բանջարեղենը և մրգերը, համեմունքները, ալկոհոլը, կահույքի պարագաները և կենցաղային ապրանքները, սպորտային գույքը, ներառյալ մականները գոլֆի համար, որը Թրամփը սիրում է խաղալ: Պորտալը ընդգծում է, որ աշնանը սպառողական ապրանքների գները զգալիորեն կբարձրանան, չնայած հակառակի մասին պետության ղեկավարի և նրա վարչակազմի ներկայացուցիչների հավաստիացումներին: Առեւտրային վեճեր Չինաստանն ու ԱՄՆ-ն մի քանի ամիս շարունակ բանակցություններ էին վարում առեւտրային վեճերը կարգավորելու շուրջ: Մայիսի առաջին կեսին ԱՄՆ մայրաքաղաքում տեղի էր ունեցել խորհրդակցությունների 11-րդ ռաունդը, սակայն դրանից հետո երկխոսությունը փակուղի էր մտել: Մայիսի 10-ին Վաշինգտոնը լրացուցիչ մաքսատուրքեր էր սահմանել 200 մլրդ դոլարի չինական արտադրանքի վրա՝ տոկոսադրույքը բարձրացնելով 10-ից մինչեւ 25 տոկոս: Հունիսի սկզբին Չինաստանը պատասխան միջոցներ էր ընդունել 60 մլրդ դոլարի ԱՄՆ ավելի քան 5 հազար ապրանքային դիրքերի համար: Խորհրդակցությունները վերականգնելու որոշումը ձեռք էր բերվել հունիսի 28-29-ը Օսակայում տեղի ունեցած G20 գագաթնաժողովում Թրամփի եւ Սի Ցզինպինի հանդիպման ժամանակ: Ամերիկացի առաջնորդը խոստացել էր Չինաստանից ներմուծվող ապրանքների համար նոր մաքսատուրքեր չսահմանել, ինչպես նաեւ մեղմել Huawei ընկերության գործունեության սահմանափակումները: Ի պատասխան՝ Պեկինը պատրաստակամություն էր հայտնել մեծացնելու Միացյալ Նահանգներից գյուղատնտեսական արտադրանքի գնումների ծավալները: Այս շաբաթ ավելի վաղ Շանհայում անցկացվել էր բանակցությունների 12-րդ ռաունդը: Չորեքշաբթի Սպիտակ տունը հայտարարություն էր տարածել, որում անցկացված հանդիպումները կառուցողական էր անվանել, սակայն հինգշաբթի ԱՄՆ նախագահը իր Twitter-յան էջում հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները սեպտեմբերի 1-ից 10 տոկոս չափով նոր մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից 300 մլրդ դոլար արժեքով ապրանքների համար: Սպասվում է, որ բանակցությունների հաջորդ ռաունդը տեղի կունենա սեպտեմբերի սկզբին Վաշինգտոնում:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44